Ծնվել է | ապրիլի 25, 1941 (83 տարեկան) |
---|---|
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Դել Սալվադոր համալսարան, Վալլե համալսարան և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան և համաճարակաբան |
Աշխատավայր | Բուենոս Այրեսի համալսարան |
Ամուսին | Aldo Neri?[1] |
Պարգևներ |
Մաբել Բիանկո (իսպ.՝ Mabel Bianco, ապրիլի 25, 1941), արգենտինացի բժիշկ, որն իր գործունեությունը նվիրել է բարելավված առողջապահական ծառայություններին և սեռական կրթությանը կանանց հասանելիությունն ապահովելու համար պայքարելուն։ 1989 թվականին հիմնադրել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» և շարունակել աշխատել որպես դրա նախագահ։ Հանդես է եկել որպես ակտիվիստ Լատինական Ամերիկայում ու աշխարհում և ՄԱԿ-ում առաջ քաշել կրծքագեղձի քաղցկեղին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին, վերարտադրողական իրավունքներին ու սեռական հավասարությանը վերաբերող քաղաքականություն[3][4][5]։
Ծնվել է 1941 թվականին Բուենոս Այրեսում, 1958–1964 թվականներին բժշկություն է ուսանել Universidad del Salvador համալսարանում, 1968 թվականին հանրային առողջության մագիստրոսի կոչում է ստացել Կոլումբիայի Universidad del Valle համալսարանում, իսկ 1971–1972 թվականներին մասնագիտացել է համաճարակաբանության և բժշկական վիճակագրության մեջ Լոնդոնի School of Hygiene & Tropical Medicine համալսարանում[6]։
1972–1976 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանի հանրային առողջության դպրոցում դասվանդելուց հետո 1981 թվականին Բուենոս Այրեսի Բժշկության ազգային ակադեմիայում ստեղծել է համաճարակաբանական հետազոտությունների կենտրոն[7]։
1983 թվականից Արգենտինայի առողջապահության նախարարությունում որպես խորհրդատու աշխատելու ընթացքում ծրագիր է ստեղծել «Կանանց, առողջության և զարգացման մասին» և աջակցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի վավերացմանը։ Նպաստել է մայրական մահացության վերաբերյալ ուսումնասիրությանը, որը բացահայտել է, որ ընտանիքի պլանավորման բացակայության պայմաններում աղքատ կանայք ենթարկվում են հղիության պատահական արհեստական ընդհատումների վտանգին։ 1989 թվականին կառավարության փոխվելով պայմանավորված՝ հեռացել է առողջապահության նախարարությունից։ Նույն տարում ստեղծել է «Կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնադրամը» կանանց վերարտադրողական իրավունքների խթանման համար՝ որպես անվտանգ աբորտի մատչելիության բարելավման միջոց։ Չնայած կոնկրետ բարելավումներին, շատ դեպքերում աբորտը շարունակում էր ապօրինի լինել Արգենտինայում[3]։
Միջազգային հարթակում 1985 թվականին եղել է Նայրոբիի կանանց մասին համաշխարհային գիտաժողովի պատվիրակ, որից հետո ծառայել է որպես խորհրդի անդամ համամերիկյան առողջապահական կազմակերպությունում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ում, ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամում և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում[6]։ Մասնակցել է նաև 1994 թվականին Կահիրեում տեղի ունեցած բնակչության և զարգացման հարցերի վերաբերյալ միջազգային գիտաժողովին, 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսին, 1995 թվականին Պեկինում կայացած կանանց մասին համաշխարհային գիտաժողովին ու 1995 թվականին Կոպենհագենում կայացած ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հանձնաժողովին։ 1994 թվականին օգնել է ստեղծել ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ՄԱԿ-ի համատեղ ծրագիր՝ լինելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների առաջատար[6]։
2001–2002 թվականներին գլխավորել է արգենտինական ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ծրագիրը և մասնակցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՁԻԱՀ-ի վերահսկման նախագծին[6]։ 2012 թվականին ստեղծել և նախագահել է Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի կանանց վիճակի վերաբերյալ ՀԿ-ների հանձնաժողովը[8]։ Նաև ստեղծել և ղեկավարել է մի շարք այլ խմբեր, այդ թվում՝ Արգենտինայի կանանց առողջության ԱՀԻՊ ցանցը (Առողջություն, հզորացում, իրավունքներ և պատասխանատվություն)[9]։
Մաբել Բիանկոյի ստացած պարգևների ու պատվանշանների թվում են[6][9]՝
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաբել Բիանկո» հոդվածին։ |