Մաթիաս Սվանբերգ շվեդ.՝ Mattias Svanberg | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Շվեդիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 5, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Մալմյո | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաթիաս Սվանբերգ (շվեդ.՝ Mattias Svanberg, հունվարի 5, 1999[1], Մալմյո) շվեդ ֆուտբոլիստ, Բոլոնիա ՖԱ-ի և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան։
Մաթիասը հանդիսանում է «Բունքեֆլու» ակումբի սան։ 2013 թվականից հանդիսանում է «Մալմյո»-ի անդամ։ 2015 թվականին կայանալիք մրցաշրջանում մասնակցել է հիմնական թիմի հետ մարզումներին, չորս հանդիպումներին էլ եղել է հայտացուցակում, բայց խաղերին չի մասնակցել։ 2016 թվականի մարտի 4-ին կնքել է իր առաջին պայմանագիրը ակումբի հետ չորս տարի ժամկետով[2]։ 2016 թվականին մրցաշրջանում մարզումներ է անցկացրել հիմնական կազմում։ 2016 թվականի մայիսի 28-ին իր նորամուտը նշում է շվեդական առաջնությունում՝ Էստերսունդ ՖԱ-ի դեմ խաղում՝ 82-րդ րոպեին Մարկուս Ռուսենբերգ-ի փոխարեն դուրս գալով խաղադաշտ և դառնալով գոլային փոխանցման հեղինակ[3]։ 2018 թվականին Մաթիաս Սվանբերգը տեղափոխվում է «Բոլոնիա ՖԱ» իտալական ակումբ։ Պայմանագրի գումարը կազմում էր 5 մլն եվրո։ Սեպտեմբերին Ջենոայի դեմ խաղում Սվանբերգը նորամուտը նշեց Սերիա A-ում։
Շվեդիայի միչև 17 տարեկանների հավաքականի հիմնական խաղացող է։ Մանակցել է միչև 17 տարեկանների 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը` խաղալով բոլոր չորս հանդիպումներում։ 2019 թվականից Մաթիասը մասնակցել է Շվեդիայի հավքականի խաղերին։ Ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը Սվանբերգը խփել է 2020 թվականի նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի խաղում՝ գրավելով Ֆարերյան կղզիների հավաքականի դարպասը։