Մալգոժատա Գերսդորֆ լեհ.՝ Małgorzata Gersdorf | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վարշավայի համալսարան (1975) |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր (դեկտեմբերի 7, 1981), հաբիլիտացիա[1] (մարտի 10, 2003) և պրոֆեսոր (մարտի 4, 2015) |
Մասնագիտություն | իրավագետ, դատավոր, համալսարանի դասախոս և իրավաբան |
Աշխատավայր | Վարշավայի համալսարան և Supreme Court of Poland? |
Ամուսին | Tomasz Giaro? և Bohdan Zdziennicki? |
Ծնողներ | հայր՝ Mirosław Gersdorf? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Համերաշխություն, State Tribunal of the Republic of Poland? և National Council of the Judiciary? |
Małgorzata Gersdorf Վիքիպահեստում |
Մալգոժատա Մարիա Գերսդորֆ (լեհ.՝ Małgorzata Maria Gersdorf, նոյեմբերի 22, 1952, Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ իրավաբան և դատավոր, աշխատանքային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների պրոֆեսոր, 2014 թվականից ծառայում է որպես Լեհաստանի Գերագույն դատարանի առաջին նախագահ։
1975 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 1981 թվականին ստացել է դոկտորի աստիճան։ 1992 թվականին դարձել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, 2005 թվականից աշխատել է որպես համալսարանի պրոռեկտոր, իսկ 2008 թվականին դարձել է իրավաբանական ֆակուլտետի ղեկավարը[2]։
Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 200 գիտական հրատարակությունների, մի շարք մենագրությունների և Զբիգնև Սալվայի խմբագրությամբ աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ մեկնաբանությունների[3][4]։
1980-2005 թվականներին Մալգոժատա Գերսդորֆը եղել է «Համերաշխություն» շարժման անդամ։ 2003-2005 թվականներին եղել է Լեհաստանի օրենսդիր խորհրդի անդամ։ Անդամակցում է Միացյալ գիտական ինստիտուտի գիտխորհրդին[5] և ընդհանուր համագործակցությանը, որը կապված է լեհական վարկային կոոպերատիվների համակարգի հետ։
1991 թվականից աշխատել է Լեհաստանի գերագույն դատարանում։ Աշխատել է Գերագույն դատարանի Հավաստագրումների բյուրոյում և Հետազոտությունների ու վերլուծությունների բյուրոյում։ 2005 թվականին դարձել է իրավաբանական խորհրդատու Գերագույն դատարանում։ 2008 թվականին նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր[6], աշխատել է Աշխատանքի, սոցիալական ապահովման և հասարակական հարաբերությունների պալատում։ 2014 թվականին դարձել է առաջին կինը, որ նշանակվել է Գերագույն դատարանի առաջին նախագահ[7][8]՝ հաջորդելով Ստանիսլավ Դաբրովսկուն, որը մահացել էր ավելի վաղ 2014 թվականին, և Լեխ Քշիշտոֆ Պապրիցկուն, ով առաջին նախագահի պաշտոնակատարն էր[9]։
2018 թվականի հունվարի 23-ին դարձել է Լեհաստանի դատական համակարգի պետական խորհրդի նախագահ[10]՝ փոխարինելով Դարիուշ Զավիստովսկուն։ 2018 թվականի մարտի 6-ին լքել է այդ պաշտոնն այն բանի հետո, երբ «Իրավունք և արդարություն ու «Կուկիզ'15» կուսակցություններն ընտրել են Պետական խորհրդի նոր կազմ (նոր օրենքի հիման վրա, որը սենատին թույլ է տալիս ընտրել դատավորներին[11]։ Մալգոժատա Գերսդորֆը հանդես է եկել այդ օրենքի դեմ՝ ասելով, որ «դատարանները հեշտությամբ վերածվում են խաղաթղթի քաղաքական գործիչների ձեռքում»[12]։ Հետագայում օրենքն ընդունվել է օրենսդիր երկու պալատներում, սակայն դրանից հետո նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել դրա վրա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալգոժատա Գերսդորֆ» հոդվածին։ |
|