Մայամիի Պերես արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Ֆլորիդա |
Հասցե | 1103 Biscayne Boulevard |
Հիմնադրվել է | 1984 |
Այցելուներ | 54 295 մարդ |
Տնօրեն | Franklin Sirmans? |
Կայք | pamm.org(անգլ.) |
Մայամիի Պերես արվեստի թանգարան (անգլ.՝ Pérez Art Museum Miami, PAMM), ժամանակակից արվեստի թանգարան ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ 2013 թվականին տեղակայվել է Մայամիի Թանգարանային զբոսայգում։ Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին որպես «Գեղարվեստի կենտրոն»։ 1996 թվականից հայտնի է դարձել որպես Մայամիի արվեստի թանգարան։ 2013 թվականի անվանափոխությունից հետո տեղակայվել է Biscayne բուլվարի 1103 հասցեի նորակառույց շենքում (ճարտարապետ՝ Herzog & de Meuron ճարտարապետական ընկերություն)։ Թանգարանը, 275 միլիոն դոլար արժողությամբ Պատրիսիա Ֆրոսթ գիտության թանգարանի և քաղաքային զբոսայգու հետ միասին կազմում են 20 ակր տարածք զբաղեցնող Թանգարանային զբոսայգու մաս[1]։
Թանգարանային զբոսայգում վերաբացվելուց հետո թանգարանը գրանցել է այցելուների աննախադեպ աճ՝ ունենալով 150000 այցելու առաջիկա չորս ամիսների ընթացքում։ Ի սկզբանե թանգարանն ակնկալել էր նոր վայրում առաջին տարում ունենալ 200000 այցելու[2]։ Նախկին վայրում՝ Ֆլեգլեր փողոցի վրա գտնվող կառույցում, թանգարանը տարեկան ունեցել է միջինը 60000 այցելու։
Գեղարվեստի կենտրոնը բացվել է Մայամի Դեյդ շրջանի մշակույթի կենտրոնում 1983 թվականին կառուցված Ֆիլիպ Ջոնսոնի նախագծած համալիրի երեք կառույցներից առաջին շենքում[3][4]։ Թանգարանը կառուցվել է Արևմտյան Ֆլեգեր 101 հասցեի Մայամիի նույն մշակույթի կենտրոնում որպես Մայամիի պատմական թանգարան և Մայամի Դեյդ շրջանի հանրային գրադարան։ 1,5 տարի թանգարանի բացման ուշացման պատճառը կապված էր համալիրի ծխի համակարգի էվակուացման վերանորոգման հետ[4]։ Թանգարանը հիմնադրվել է որպես շրջիկ ցուցադրությունների սրահ[4] և մինչև 1996 թվականը ցուցանմուշներ չի հավաքագրել[5][6]։ Մայամիի արվեստի թանգարանը հիմնադրվել է 1996 թվականին որպես Գեղարվեստի կենտրոնի իրավահաջորդ[7]։
2010 թվականի նոյեմբերին Մայամիի կենտրոնում գտնվող Թանգարանային զբոսայգում սկսվել է Մայամիի արվեստի թանգարանի շինարարությունը։ Շենքը նախագծել է շվեյցարական Herzog and de Meuron ընկերությունը[8]։ Շենքը կառուցվել է Stiltsville նմանությամբ[9]։ Թանգարանի նոր շենքը կառուցվել է Մայամիի գիտության թանգարանին կից վերաձևափոխված զբոսայգում։ Եռահարկ կառույցը զբաղեցնում է[10] 200000 ոտնաչափ տարածք, 120000 ներքին, 80000 արտաքին։ Թանգարանի ներսում ցուցասրահները լուսավորվում են հատակից առաստաղ ձգվող պատուհաններով։ Թանգարանի նոր շենքը բացվել է 2013 թվականի դեկտեմբերին[11]։
131 միլիոն դոլար արժողությամբ նոր շենքի կառուցման համար[3] թանգարանը համագործակցել է Մայամի քաղաքի և Մայամի Դեյդ շրջանի հետ։ Բիսքեյն ծովածոցի տարածքը հատկացրել է Մայամիի քաղաքապետարանը։ Թանգարանի կառուցման արժեքը կազմեց 220 միլիոն դոլար, որից 100 միլիոն դոլարը հատկացվել էր Մայամի Դեյդի ընտրողների հիմնադրամից[12] և 120 միլիոն դոլարը մասնավոր նվիրատուներից։ 2011 թվականի կեսերին մասնավոր դոնորները նվիրաբերեցին լրացուցիչ 50 միլիոն դոլար։ Թանգարանային արշավին աջակցելու համար՝ լատինաամերիկյան արվեստի հավաքորդ Ջորջ Մ.Պերեսը թանգարանին նվիրաբերեց 35 միլիոն դոլար, որը կվճարվի 10 տարիների ընթացքում[13][14], և թանգարանը վերանվանվեց Մայամի Դեյդ շրջանի Ջորջ Մ. Պերես արվեստի թանգարան[15]։
Պերեսի անունով թանգարանն անվանակոչելուց հետո ի հայտ եկան որոշ հակասություններ[16]։ Ի նշան բողոքի՝ խորհրդի անդամները հրաժարական տվեցին[16]՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մայամիի քաղաքապետարանը և հարկատուները հանգանակել էին 100 միլիոն դոլար Պերեսի 40 միլիոն դոլարի համեմատությամբ[17]։ Մտահոգություն կար, որ նոր անվանումը կկանխի նմանատիպ նվիրատվությունները, որն իր ազդեցությունը կունենա թանգարանի հավաքածուի հետագա ընդլայնման համար[18]։
Թանգարանը նմուշներ սկսել է հավաքագրել 1996 թվականից։ Թանգարանի ուշադրության կենտրոնում 20-րդ դարի և ժամանակակից արվեստն է, ինչպես նաև ատլանտյան արվեստը, որը բնորոշում է որպես ամերիկյան, արևմտաեվրոպական, աֆրիկյան արվեստ[19]։ Նոր կառույցի բացման պահին թանգարանն ուներ 1800 նմուշ, որից 500-ը ձեռք է բերվել 2013 թվականին[19]։ Թանգարանի մշտական հավաքածուում ներկայացված է 20-րդ դարի և ժամանակակից արվեստի երկրորդ մասը, այդ թվում Պուրվիս Յանգի, Ջոժես Կորնելի, Կյանդե Ուայլիի, Ջեյմս Ռոզենկվիստ, Ֆրակ Սռելլայի, Կիկի Սմիթի ստեղծագործությունները։ Թանգարանի ներկայիս հավաքածուի մեծ մասը նվիրատվություններ են[20], որից 110 աշխատանք Ջորջ Մ. Պերեսից[21], որի մեջ ներառված են կուբացի, մեքսիկացի (Դիեգո Ռիվերա, Դամիան Օրտեգա), ուրուգվայցի (Խոակին Տոռես Գարսիա), կոլումբիացի (Բեարիս Գոնսալես) նկարիչների գործեր[22]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայամիի Պերես արվեստի թանգարան» հոդվածին։ |
|