Մայտ Մետսանուրկ Mait Metsanurk | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1879[1] |
Ծննդավայր | Մեցանուկա, Տառտու, Տարտումաա, Էստոնիա |
Վախճանվել է | օգոստոսի 21, 1957[2][1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Գրական անուն | Eduard Hubel |
Մասնագիտություն | գրող, լրագրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Գրական ուղղություններ | Իտալական նեոռեալիզմ |
Կուսակցություն | Էստոնիայի ժողովրդական կուսակցություն |
Պարգևներ | |
![]() |
Մայտ Մետսանուրկ (էստ․՝ Mait Metsanurk, իսկական անունը՝ Էդուարդ Հուբել (էստ․՝ Eduard Hubel), նոյեմբերի 19, 1879, Դորպատի շրջան, Լիֆլյանդյան նահանգ - օգոստոսի 21, 1957, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, դրամատուրգ, գրաքննադատ ու թարգմանիչ։ Էստոնական գրականության մեջ նեոռոմանիտիզմի հիմնադիրներից մեկն է[3]։
Մայտ Մետսանուրկը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Եղել է ութ երեխաներից ամենափոքրը։ Սովորել է Օրգեի դպրոցում, ապա ուսումը շարունակել է Տարտուի քաղաքային դպրոցում։ Կատարել է տարբեր աշխատանքներ, իսկ 1906 թվականից աշխատել է որպես լրագրող։
1924-25 և 1930-36 թթ. Մայտ Մետսանուրկը եղել է «Էստոնական գրական հասարակության» («Էստոնիայի գրողների միություն») ներկայացուցիչ։ Էստոնիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա հեռու էր մնում քաղաքականությունից, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են Էստոնիայի ԽՍՀ գրողների կազմակերպությունից։ Արդարացվել է Ստալինի մահից հետո՝ 1956 թվականին։
Մայտ Մետսանուրկը մահացել է 1957 թվականին, թաղված է Տալլինի Մետսակալմիստու (Անտառային) գերեզմանատանը։
Մայտ Մետսանուրկի ստեղծագործությունները տպագրվել են 1904 թվականից, 1908-09 թվականներին նա արդեն անվանի գրող էր։ Առաջին երկերում նա քննադատում էր սոցիալական անհավասարությունը, ռեալիստորեն պատկերում էստոնացի ժողովրդի կյանքը։ Նա քննադատում է կապիտալիզմը, հասարակությունը, ցավում է զուրկ, փոքր մարդկանց համար։ Նրա հերոսները փնտրում են ճշմարտություն, իդեալական սեր, բայց հուսահատվում են ու զոհվում։ «Կարմիր քամի» (1928) ստեղծագործության մեջ նա պատկերել է դասակարգային պայքարը։ 1930-ական թթ. խորհրդային գրաքննադատության պատճառով նա զերծ է մնում սոցիալական անարդարությունների խիստ քննադատությունից։ «Ամառային արևադարձ» (1957) երկում պատկերել է գյուղացի աշխատավորների կյանքը 1940-ական թթ. նախօրեին։
Մայտ Մետսանուրկի ամենահայտնի ստեղծագործություններն են «Յումերե գետի վրա» (1934) և «Մխացող կրակ» (1939) վեպերը, որոնցում նա պատկերել է էստոնացիների պայքարը դանիացի ու գերմանացի նվաճողների դեմ XIII դարում։
Մայտ Մետսանուրկն իր ժամանակի ամենաժողովրդական էստոնացի գրողներից էր։ Անտոն Հանսեն Տամմսաարեի հետ նա էստոնական նեոռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է։
Մայտ Մետսնուրկը գրել է վեպեր, պատմվածքներ, պիեսներ, քննադատական հոդվածներ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայտ Մետսանուրկ» հոդվածին։ |