Մայքլ Ջեքսոնի արձան (Ֆուլհեմ ՖԱ)

Մայքլ Ջեքսոնի արձան
տեսակքանդակ
տարի2011
ժանրհանրային արվեստ
գտնվում էՖուտբոլի ազգային թանգարան
հավաքածուՖուտբոլի ազգային թանգարան
քաղաքՄանչեսթեր

Մայքլ Ջեքսոնի արձան, գիպսից և խեժից` կառուցված Մուհամեդ Ալ Ֆայեդի պատվերով։ Պաշտոնապես բացվել է 2011 թվականին Քրավեն Քոթեջի բակում։

Արձանն ունի 7,5 ֆութ (2,3 մետր) բարձրություն և պատրաստված է գիպսից և խեժից։ Այն գտնվում է Ֆուլհեմ ֆուտբոլային ակումբի տարածքում, որի նախագահն էր Ալ Ֆայեդը։ Արձանը 2013 թվականին տեղափոխվել է Ֆուլհեմի նոր նախագահ Շահիդ Խանի կողմից և 2014 թվականին տեղադրվել է Մանչեստրի Ֆուտբոլի ազգային թանգարանում։ Այն ցուցադրությունից հանվել է 2019 թվականին։

Ջեքսոնն Ալ Ֆայեդի ընկերն էր։ 1999 թվականին նա այցելել է Քրավեն Քոթեջ՝ դիտելու Ֆուլհեմի խաղը Վիգան Աթլետիկում։ 2009 թվականին՝ Մայքլ Ջեքսոնի մահից հետո, նա պատվիրեց Ջեքսոնի նստած արձանը Լոնդոնի Նայթսբրիջ շենքում գտնվող Հարոդս խանութի համար, որն այդ ժամանակ իրեն էր պատկանում։ Հարոդսի վաճառքից հետո նոր, Քաթարի սեփականատերերը չցանկացան այն և կազմակերպվեց արձանի տեղադրումը Քրավեն Քոթեջի բակում։

Բացում և ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլի 3-ին արձանը բացվեց Ալ Ֆայեդի կողմից՝ նախքան Ֆուլհեմի խաղը Բլեքփուլի դեմ։ Արձանը գրեթե միշտ բացասական էր ընդունվում։ Այն նկարագրվում էր որպես ծաղրապատկեր և Ֆուլհեմ ֆուտբոլային ակումբի որոշ երկրպագուների կողմից շրջանառվում էին «Մենք ծաղրի առարկա ենք։ Ֆուտբոլում ոչինչ չկա անելու» և «Այն ծիծաղի առարկա է դարձնում ակումբը։ Ես կարծում եմ սա ապրիլմեկյան կատակ է» մեկնաբանությունները[1][2]։ Ֆուլհեմի որոշ ֆուտբոլիստներ, ներառյալ՝ Բրեդ Հանգելանդը, լիազորեցին արձանի տեղադրման ակումբի որոշմանը[1]։ Արձանի վերաբացումից հետո Ֆուլհամը հաղթեց Բլեքփուլին 3։0 հաշվով։ Լուիզ Բաքը՝ ժամանակակից արվեստի թղթակիցը «Արվեստ» լրագրում, նկարագրում է այն որպես «Ծաղրապատկեր, որն այդքան էլ նման չէր Մայքլ Ջեքսոնին»։ Արվեստների Գրասեղան կայքի արվեստի քննադատ Ֆիսուն Գաներն ասել է․ «Այն այնպիսի տեսք ունի՝ ասես նրա պլաստիկ վերջույթները չափազանց ծանր են սահուն համակենտրոնացնելու համար և այն կատարվում է փոքր ընդհատումներով, ասես մետաղական Միկիի պար լինի»։ Ես համոզված եմ, որ Մայքլն ուղղակի կսիրեր այն[3]։

Տեղափոխում և դժգոհություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսին Շահիդ Խանն Ալ Ֆայեդից ձեռք բերեց Ֆուլհեմ ֆուտբոլային ակումբը՝ վճարելով 150-200 մլն շիլինգ։ 2013 թվականի սեպտեմբերին որոշում կայացվեց, որ արձանը կտեղափոխվի և կվերադարձվի Ալ Ֆայեդին, այն չէր մտնում տարածքի վերաշահագործման ծրագրերի մեջ։ 2014 թվականի մայիսի 3-ին Ֆուլհամը՝ Անգլիայի լավագույն ֆուտբոլային ակումբը, հանվեց Բարձր Լիգայի 13 տարվա խաղաշրջանից հետո։ Մուհամեդ Ալ Ֆայեդը մեղադրվեց արձանը տեղափոխելու համար, որն էլ պատճառ դարձավ՝ ակումբի աստիճանազրկության։ Արձանը 2014 թվականի մայիսին տեղափոխվեց Մանչեստրի Ֆուտբոլի Ազգային թանգարան։ 2019 թվականի մարտի 6-ին արձանը տեղափոխվեց Ֆուտբոլի Ազգային թանգարանից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 "Michael Jackson Fulham FC statue defended by Al Fayed". BBC News. 3 April 2013. Retrieved 7 May 2014.
  2. Blackhurst, Chris (20 September 2013). "Gone Too Soon? You Must Be Joking – No One Wanted Jacko at Craven Cottage". The Independent – via HighBeam Research (subscription required). Archived from the original on 8 May 2014. Retrieved 8 May 2014.
  3. «Michael Jackson statue: Art critics give their verdict». BBC news. 2011 թ․ ապրիլի 4. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.