Մանդելա անգլ.՝ Mandela | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա |
Թվական | 1987 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Philip Saville? |
Սցենարի հեղինակ | Ռոնալդ Հարվուդ |
Դերակատարներ | Դենի Գլովեր |
Մոնտաժ | Ralph Sheldon? |
Պատմվածքի վայր | ՀԱՀ |
Նկարահանման վայր | Զիմբաբվե |
Տևողություն | 135 րոպե |
Մանդելա (անգլ.՝ Mandela), ռեժիսոր Ֆիլիպ Սէվիլլայի բրիտանական դրամատիկական հեռուստաֆիլմը[1]։ Գլխավոր դերերում են Դենի Գլովերը և Էլֆրի Վուդարդը[2]։ Նկարահանումները տեղի են ունեցել Զիմբաբվեում։ 1987 թվականի սեպտեմբերի 20-ին HBO ալիքով եթեր հեռարձակված ֆիլմի սկզբնական տևողությունը 139 րոպե էր, բայց հետագայում կրճատվեց մինչև 135 րոպե[3]։
Ֆիլմում ցուցադրված է Նելսոն Մանդելայի կյանքը՝ փայլուն երիտասարդ փաստաբանից մինչև քաղաքական ակտիվիստ, որը 1948 թվականից 1987 թվականը պայքարում էր ապարտհեյդի դեմ[4], հատկապես նրա բանտում անցկացրած ժամանակաշրջանը և նրա կնոջ՝ Վինիի, համառությունը սևամորթների և սպիտակամորթների միջև հաշտեցումը խթանելու գործում[5]։
Ըստ Դենի Գլովերի՝ Նելսոն Մանդելան իր ազատվելուց հետո՝ 1990 թվականին, հանդիպել է նրան Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և նշել, որ գոհ է մնացել ֆիլմից[6]։
1988 թվականին Դենի Գլովերը իր դերի համար նոմինացվել է «Էմմի» մրցանակի[7]։ 1989 թվականին Գլովերը ստացել է «CableACE Award» մրցանակը «Ֆիլմի կամ մինիսերիալի դերասան» անվանակարգով իսկ 1990 թվականին՝ «Դրամատիկական սերիալի, մինի սերիալի կամ հեռուստատեսային ֆիլմի նշանավոր դերասան» անվանակարգում ստացել է «NAACP Image Awards»:
|