Մանովար Մուսո

Մանովար Մուսո
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1898(1898-08-12)
ԾննդավայրԿեդիրի, Արևելյան Յավա, Ինդոնեզիա
Մահացել էհոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1] (50 տարեկան)
Մահվան վայրՄադիուն, Արևելյան Յավա, Ինդոնեզիա
Քաղաքացիություն Ինդոնեզիա
Կրթությունhogereburgerschool?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունCommunist Party of Indonesia?
 Manovar Musso Վիքիպահեստում

Մանովար Մուսո (ինդոն.՝ Manowar Musso, օգոստոսի 12, 1898(1898-08-12), Կեդիրի, Արևելյան Յավա, Ինդոնեզիա - հոկտեմբերի 31, 1948(1948-10-31)[1], Մադիուն, Արևելյան Յավա, Ինդոնեզիա), ինդոնեզացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ինդոնեզիայի կոմունիստական կուսակցության (ԻԿԿ) անդամ (1923)։

1923—1925 թվականներին՝ ԻԿԿ ԿԿ անդամ, ղեկավարել է փոստային բանվորների արհմիությունը։ 1925—1935 թվականներին եղել է տարագրության մեջ։ Ընտրվել է Կոմինտերնի և Պրոֆինտերնի ԳԿ անդամ։ 1935 թվականին, անլեգալ, վերադարձել է Ինդոնեզիա և ղեկավարել ընդհատակում կուսակցության կենտրոնական ղեկավարության վերաստեղծման գործը։ 1936 թվականին հեռացել է երկրից։ 1938—193 թթ. ապրել է Բելգիայում, 1939—1941 թթ. գտնվել է Ֆրանսիայում՝ համակենտրոնացման ճամբարում։ 1948 թվականին նորից վերադարձել է Ինդոնեզիա։ ԻԿԿ օգոստոսյան կոնֆերանսը (1948) ընդունել է Մուսոյի մշակած «Նոր ուղի Ինդոնեզիայի Հանրապետության համար» բանաձևը։ 1948 թվականի սեպտեմբերին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։

Սպանվել է Մադիունյան դեպքերի (հակակառավարական ելույթ) ժամանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Муссо Мановар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանովար Մուսո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 90