Մասահարու Ֆուկույամա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ճապ.՝ 福山雅治 |
Ծնվել է | փետրվարի 6, 1969 (56 տարեկան) Նագասակի, Ճապոնիա կամ Նագասակի, Ճապոնիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջեյ փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, լուսանկարիչ, կիթառահար և սեյու |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | BMG Japan? և Բերտելսմանի երաժշտական խումբ |
Կրթություն | Nagasaki Prefectural Nagasaki Technical High School? |
Ամուսին | Kazue Fukiishi? |
Պարգևներ | |
Կայք | fukuyamamasaharu.com |
Ստորագրություն | |
![]() |
Մասահարու Ֆուկույամա (ճապ.՝ 福山雅治 Fukuyama Masaharu, փետրվարի 6, 1969, Նագասակի, Ճապոնիա և Նագասակի, Ճապոնիա), ճապոնացի երգիչ և երաժիշտ (բազմագործիքավորող)[1]։ Ներկայացնում է Ֆուկույամա տաղանդի որոնման Amuse, Inc գործակալությունը։
Ըստ AllMusic երաժշտական կայքի՝ Ֆուկույաման 1990-ականների սկզբին ճապոնական փոփ բեմ է բարձրացել և երկար տարիներ պահել իր ժողովրդականությունը «հոյակապ տեսքի համադրման շնորհիվ (այն պարբերաբար հայտնվում է «ամենասեքսուալ» վարկանիշում) և զքաղցր փոփ-ռոքային մեղեդիների շնորհիվ, որոնք նա մեծամասամբ գրում է ինքն իրեն»[1]։
Մասահարու Ֆուկույաման ծնվել է 1969 թվականի փետրվարի 6-ին Ճապոնիայի Նագասակի քաղաքում։
1990 թվականին Մասահարու Ֆուկույաման առաջնելութել է «Tsuioku no Ame no Naka» սինգլով և BMG լեյբլում Dengon ալբոմով[1]։
1991-1992 թվականներին հաջորդեց ևս երեք ալբոմ, իսկ հեռուստատեսային դեբյուտը կայացել է 1991 թվականին, սակայն նրան հաջողվել է ժողովրդականություն ձեռք բերել 1992 թվականին «Good Night» սինգլի շնորհիվ։ Այդ դրամայում Ֆուկույաման նույնպես հայտնվել է ինքն իր դերում։ Նույն թվականին կայացել է նրա առաջին մեծ շրջագայությունը Ճապոնիայում, ինչպես նաև սկսել է ղեկավարել սեփական շոուն (որը չէր իջնում էկրաններից մինչև 1998 թվականը)[1]։
1993 թվականին նրա հինգերորդ ալբոմը՝ Calling, զբաղեցրել է առաջին հորիզոնականը Oricon-ում և վաճառվել է 450 հազար օրինակ։ Այդ ժամանակ էլ հրավիրվել է «Kohaku Uta Gassen» հեռուստահամերգին, որը ճապոնական փոփ երաժշտության կատարողի համար հաջողության ամենաբարձր չափն է[1]։
1994 թվականին նրա թողարկումն առաջին անգամ վաճառվել է մեկ միլիոն օրինակով։ Դա տեղի է ունեցել «It's Only Love / Sorry Baby» սինգլի հետ։ Նույն թվականին թողարկվել է հաջորդ ալբոմը՝ On and On, որը ստացել է Oricon ըկերության հիթ շքերթը[1]։
Ֆուկույաման ամուսնացել է ճապոնացի դերասանուհի Կազուե Ֆուկիշի հետ 2015 թվականի սեպտեմբերի 28-ին՝ նրա ծննդյան օրը[2]։ Նրանց առաջին երեխան ծնվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին[3][4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասահարու Ֆուկույամա» հոդվածին։ |
|