Մասսիմո Սկալի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Իտալիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 11, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոնտերոտոնդո, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա |
Հասակ՝ | 172 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 56 կիլոգրամ[1] |
Մասսիմո Սկալի (ռուս.՝ Скали, Массимо, դեկտեմբերի 11, 1979, Մոնտերոտոնդո, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա). իտալացի գեղասահորդ, հանդես է եկել պարեր սառույցի վրա ձևում Ֆեդերիկա Ֆայելլայի հետ։ Զույգը՝ Իտալիայի յոթակի չեմպիոն, Եվրոպա 2009-2010 առաջնությունների կրկնակի արծաթե մեդալակիր, 2010 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ավարտել է սպորտային կարիերան 2011 թվականին։
Մասսիմոյի առաջին զուգընկերը Ֆլավիա Օտավիանան էր, ում հետ նրանք պատանիների Գրան-Պրի շարքում նվաճել են ընդհանուր առմամբ վեց մեդալ, սակայն եզրափակիչներում պատվանդանին բարձրացել են միայն մեկ անգամ՝ 1998 թվականին (երրորդ հորիզոնական)։
Ֆեդերիկան և Մասիմոն երկար ժամանակ պահումներ էին կատարում։ Սակայն 2007 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆեդերիկան պարընկերոջը գցեց սառույցի վրա։ Վերջինս ուժեղ հարված ստացավ գլխին։ Նույն տարվա Աշխարհի առաջնությունում այդ պահումը փոխվեց, և նրանք դրանից հետո այլևս չեն կատարում այդպիսի «շրջված» պահումներ։
2008-2009 մրցաշրջանում զույգը, հաջողությամբ ելույթ ունենալով Գրան-Պրի շարքում (երկրորդը դարձավ Trophée Eric Bompard- ի փուլում և հաղթեց NHK Trophy փուլում), իր կարիերայում առաջին անգամ ընտրվեց մասնակցելու Գրան-Պրի եզրափակչում, որտեղ նրանք զբաղեցրին չորրորդ հորիզոնականը։ 2009 թվականի Եվրոպայի առաջնությունում եվրոպական պարերի առաջատարների՝ ռուս Դոմնինայի և Շաբալինի ու ֆրանսիացի Դելոբելի և Շոնֆելդերի բացակայության ընթացքում նվաճեցին իրենց առաջին մեդալը` արծաթե։
2009-2010 մրցաշրջանում զույգը 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը։ Եվրոպայի առաջնությունում գեղասահորդները երեք պարերից հաղթեցին երկուսում, սակայն ընդհանուր միավորներով զիջեցին ազգությամբ ռուս Օքսաննա Դոմնինա Մաքսիմ Շաբալին զույգին և երկրորդ անգամ դարձան Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Վանկուվեր քաղաքում կայացած օլիմպիական խաղերից հետո, որտեղ մարզիկները զբաղեցրին հինգերորդ հորիզոնականը, հանդես եկան հարազատ վայրում կայացած Աշխարհի առաջնությանը և երկարամյա իրենց կարիերայում առաջին անգամ նրանք դարձան Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ՝ զիջելով միայն օլիմպիական չեմպիոններ Տեսա Վերտյու/ Սկոտտ Մոիր և օլիմպիական արծաթե մեդալակիրներ Մերիլ Դեվիս/Չաքրլի Ուայթ զույգերին։ Մրցաշրջանի ընթացքում մարզիկները ոչ մի անգամ չեն նշել, որ այս մրցաշրջանը վերջինն է լինելու իրենց սիրողական կարիերայում, սակայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալից հետո նրանք որոշեցին եւս մեկ տարի մնալ սպորտում։
Սակայն, հաջորդ՝ 2010–2011 մրցաշրջանը անհաջող էր։ Չինաստանում կայացած Գրան-Պրիի փուլում զույգը գրավեց է երրորդ հորիզոնականը՝ լուրջ սխալներ թույլ տալով ինչպես կարճ, այնպես էլ ազատ պարերի անկումներում։ Այնուհետև զույգը Մոսկվայում չկարողացավ հասնել ավարտին Ֆեդերիկայի վնասվածքի պատճառով՝ այդպես էլ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ։ Առողջական խնդիրների պատճառով նրանք բաց թողեցին նաեւ 2011 թվականի Ազգային առաջնությունը։ Եվրոպայի առաջնությունում զույգը ոսկե մեդալների հավակնորդներից մեկն էր։ Սակայն ընդհատելով կարճ պարը և զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը՝ զրկվեցին իրենց հաղթելու բոլոր հնարավորություններից։ 2011 թվականի մարտին՝ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, Ֆեդերիկա Ֆայելլան և Մասիմո Սկալին պաշտոնապես հայտարարեցին իրենց սիրողական մարզական կարիերան ավարտելու մասին։ Սկալին պատրաստվում է համագործակցել Անժելիկա Կռիլովա և Պասկուալ Կամերլենգո մարզիչների հետ, որոնց ղեկավարությամբ զույգը նախկինում մարզվել էր[2][3]։
Մրցումներ | 2008—2009 | 2009—2010 | 2010—2011 |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 5 | ||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն | 9 | 3 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 2 | 5 |
Գեղասահքի Իտալիայի առաջնություն | 1 | 1 | |
Գեղասահքի Գրան-Պրիի եզրափակիչ] | 4 | ||
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia | WD | ||
Գրան-Պրիի փուլեր. Cup of China | 3 | 3 | |
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard | 2 | ||
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy | 1 |
Մրցումներ | 2001—2002 | 2002—2003 | 2003—2004 | 2004—2005 | 2005—2006 | 2006—2007 | 2007—2008 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 18 | 13 | |||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն | 16 | 11 | 9 | 9 | 8 | 9 | 5 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 12 | 8 | 6 | 5 | 7 | 6 | 4 |
Գեղասահքի Իտալիայի առաջնություն | 2 | 1 | 1 | 1 | 2 | 1 | 1 |
Գրան-Պրիի փուլեր. Skate Americ | 4 | 3 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Cup of China | 6 | 3 | |||||
Գրան-Պրիի փուլեր. Trophee Eric Bompard | 5 | 3 | 3 | ||||
Գրան-Պրիի փուլեր. Skate Canada | 7 | 5 | 3 | ||||
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia | 5 | 5 | 3 | ||||
Գրան-Պրիի փուլեր. Bofrost Cup on Ice | 3 | ||||||
Nebelhorn Trophy | 2 | 1 | |||||
Կարլ Մեմորի հուշամրցաշար | 2 |
Մրցումներ | 1996—1997 | 1997—1998 | 1998—1999 | 1999—2000 |
---|---|---|---|---|
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 22 | 7 | 4 | |
Գեղասահքի Իտալիայի առաջնություն | 2J. | 2J. | 1J. | |
Պատանիների Գրան-Պրիի փուլերի եզրափակիչ | 3 | 6 | 5 | |
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Սլովենիա | 3 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Ճապոնիա | 1 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Բուլղարիա | 1 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Չինաստան | 1 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Ֆրանսիա | 1 | |||
Պատանիների Գրան-Պրիի փուլեր. Սլովակիա | 1 |