Մաստակ Bubble Gum | |
---|---|
Դրամայի պաշտոնական պոստեր | |
Ժանր | Ռոմանտիկա Դրամա |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Կիմ Բյունգ Սու |
Գլխավոր դերերում | Լի Դոնգ Ուկ Ջունգ Ռե Ոն Լի Ջոնգ Հյուկ Պակ Հի Ոն |
Պրոդյուսեր | Կիմ Յանգ Կյու Լի Սո Յուն Յու Սուլ Կի |
Սցենարիստ | Լի Մի Նա |
Օպերատոր | Ջուն Բյունգ Մուն Լի Ջունգ Հյուկ |
Երաժշտություն | Նամ Հե Սունգ |
Խմբագիր | Ջունգ Ջի Հյուն Կվոն Յանգ Իլ Չու Սանգ Կյու Լի Մին Կյունգ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | հոկտեմբերի 26, 2015-ից դեկտեմբերի 15, 2015-ը |
Հեռուստաալիք | TvN (Հարավային Կորեա) |
Ընկերություն | Hwa&Dam pictures |
Դիստրիբյուտոր | TvN (Հարավային Կորեա) |
Պատկերի ձևաչափ | 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Մաստակ (հանգըլ: 풍선껌; կոր․ նոր ռոմ․: Pungseonkkeom), հարավկորեական հեռուստասերիալ։ Դրամայում նկարահանվել են Լի Դոնգ Ուկը, Ջունգ Ռե Օնը, Լի Ջոնգ Հյուկը և Պակ Հի Օնը[1][2]։ Այն ցուցադրվել է 2015 թվականի հոկտեմբերի 26-ից յուրաքանչյուր երկուշաբթի և երեքշաբթի, ժամը 23։ 00-ին tvN հեռուստաալիքով[3]։
Փակ Ռի Հվանը և Կիմ Հանգը միասին են եղել մանկուց։ Երիտասարդը ուներ միայն մայր, սակայն նա ամեն օր աշխատում էր։ Աղջկա ծնողները վաղ են մահացել։ Երկուսն էլ դիմել են բժիշկի ինչ-որ անհեթեթությամբ, բայց բուժզննումից հետո նրանց մոտ հայտնաբերել են քաղցկեղ։ Երեխաները մեծացել են մի փոքրիկ ռեստորանում, որը պատկանում էր Հանգ Այի հայրիկին։ Նրանք դարձել են լավ ընկերներ, միշտ աջակցել են և լուծել են իրենց խնդիրներն իրար հետ։
Երկար տարիներ անց Հանգ Ան դառնում է պրոդյուսեր ռադիո հաղորդումում, իսկ Լի Հվանը բացել է մի փոքրիկ արևելյան կլինիկա։ Երիտասարդը գիտի իր «քրոջ» մասին ավելին քան ինքն իր մասին, այդ պատճառով նա սովորել է հոգ տանել նրա մասին, սակայն երբեմն նրա խնամքը շատ ծանր է եղել։ Շրջապատը կարծում է, որ Հանգ Ան ուրախ, դրական և մի փոքր տարօրինակ է, բայց մանկությունը նրա սրտի վրա մեծ սպի է թողել։
Քաղցկեղից անսպասելիորեն մահացած ծնողների պատճառով նա վախենում է նույնիսկ հիվանդանոց մտնել. նա ուշագնաց է լինում դեռ մուտքի մոտ։ Վախ է ներշնչում աղջկան նաև Լի Հվանի մայրը. կինը, որն իր վրա է վերցնում երեխայի խնամակալությունը, անհանգստանում էր, որ իր որդին կսիրահարվի աղջկան, այդ պատճառով ուղիղ նրան ասել է, որ եթե Հանգ Ան թույլ կտա իրեն ավելին, ապա նրան պարզապես կնետեն փողոց։ Այդ պատճառով աղջիկը մեծացել է ծանր շրջապատում՝ վախենալով անել ինչ-որ սխալ բան։
Գուցե, Հանգ Այի և Լի Հվանի հարաբերությունները մնային միայն հարազատական, երիտասարդը կամուսնանար հարուստ ժառանգորդուհու հետ, ում ընտրել էր մայրը, իսկ նրա քույրը կամուսնանար ռադիոյի իր գործընկերոջ հետ։ Բայց նրանց միջև ինչ֊որ բան է փոխվում, երբ Հանգ Ան բաժանվում է ընկերոջից, որը նրան ուշադրություն չէր դարձնում։ Երկար ժամանակ նա հանդուրժել է նրա ծանրաբեռնված գրաֆիկը, անընդհատ աշխատանքը, արհամարհանքը։ Նա ցանկանում էր վերադառնալ իր նախկին սիրելիի մոտ, իսկ Լի Հվանը չէր կարող թույլ տալ, որ նրա նման մեկը լիներ իր ընկերուհու կողքին։ Նա խառնվում է, բայց արդյո՞ք նրանց կառավարում են միայն եղբայրական հարաբերությունները։
Էպիզոդ | Ցուցադրման ամսաթիվ | Անվանում | Դիտումների միջին քանակ | |
---|---|---|---|---|
AGB Nielsen Ratings[4] | TNmS Ratings[5] | |||
1 | 26 հոկտեմբերի 2015 | "????" (저주가 깃든 아이) |
1.232% | 1.0% |
2 | 27 հոկտեմբերի 2015 | "Դու ինձ հարցրեցիր, ինչպես ես..." (당신은 내게 부탁했지요, 그래서 나는…) |
1.736% | 1.7% |
3 | 2 նոյեմբերի 2015 | "Ինչ ես ցանկանում եմ դա այն է, ինչ դու ուզում ես" (내가 원하는 건 네가 원하는 건) |
0.866% | 1.0% |
4 | 3 նոյեմբերի 2015 | "????" (오늘의 우리는 어제의 우리가 아닌 걸) |
1.316% | 1.4% |
5 | 9 նոյեմբերի 2015 | "Դա այն է ինչ դու իրոք նկատի ունես" (그게 진짜 네 마음이잖아) |
1.065% | 1.0% |
6 | 10 նոյեմբերի 2015 | "????" (어떤 꿈은 현실에 깊이 스며들기도 하죠) |
1.697% | 1.4% |
7 | 16 նոյեմբերի 2015 | ""????" (화양연화, 그때는 알 수 없었던) |
1.113% | 1.1% |
8 | 17 նոյեմբերի 2015 | ""????" (얼룩져도 좋아, 흉터라도 괜찮아, 사라지지는 마) |
1.310% | 1.0% |
9 | 23 նոյեմբերի 2015 | "Չափազանց ծանր, չափազանց սարսափելի, սիրելիս"" (너무 무거운, 너무 무서운, 사랑) |
1.105% | 1.0% |
10 | 24 նոյեմբերի 2015 | "Հանգ Ա, ես քեզ սիրում եմ'" (행아야, 사랑해) |
1.396% | 1.7% |
11 | 30 նոյեմբերի 2015 | "Հիշողություններն ավելին է քան սեր'" (기억이란 사랑보다 더) |
0.754% | 1.0% |
12 | 1 դեկտեմբերի 2015 | "????" (나는 너를 불러, 끝나지 않는 노래처럼) |
1.705% | 1.4% |
13 | 7 դեկտեմբերի 2015 | "????" (깜깜한 밤하늘에 푸른 신호등) |
0.710% | 0.8% |
14 | 8 դեկտեմբերի 2015 | "????" (그리움과 행복은 한 걸음 차이) |
1.335% | 1.2% |
15 | 14 դեկտեմբերի 2015 | "????" (행복을 지켜내는 주문, 고마워) |
0.766% | 1.0% |
16 | 15 դեկտեմբերի 2015 | "????" (그렇게 빈 틈 사이로 다시 봄이 옵니다) |
1.179% | 1.3% |
Ընդհանուր | 1.21% | 1.19% |