Մատուեշ Պոնիտկա | ||
Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)
Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019) Զենիթ (2019-մեր օրեր) | ||
---|---|---|
Ակումբ | Վարշավայի պոլիտեխնիկական համալսարան (2009-2012)
Ասեկո Պրոմոկոմ (2012-2013) Օստենդե (2013-2015) Զելյոնա-Գուրա (2015-2016) Կարշիանկա (2016-2017) Տեներիֆե (2017-2018) Լոկոմոտիվ Կուբան (2018-2019) Զենիթ (2019-մեր օրեր) | |
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Ծննդյան ամսաթիվ | 1993 Օգոստոսի 29 | |
Ծննդավայր | ք․ Վելկոպոլսկի | |
Ազգություն | Լեհաստան | |
Հասակ | 192 սմ | |
Քաշ | 93 կգ | |
Քաղաքացիություն | Լեհաստան | |
Դրաֆթ | նշված չէ | |
Դրաֆթի տարի | 2015 | |
Մատեուշ Պոնիտկա (լեհ.՝ Mateusz Ponitka, ծնվ․՝ 1993 օգոստոսի 29, Օստրուվ Վելկոպոլսկի, Լեհաստան), լեհ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հանդես է գալիս «Զենիթ» բասկետբոլային ակումբում՝ որպես թեթև հարձկվող։
Մատեուշ Պոնիտկան ծնվել և մեծացել է լեհական Օստրուվ Վելկոպոլսկի քաղաքում, այնտեղ էլ սկսել է խաղալ բասկետբոլ։ Մեծահասակների բասկետբոլում Մատեուշը հայտնվել է բավականին վաղ։ 17 տարեկանում Լեհաստանի «Բոլոր աստղերի խաղ» առաջնությունում հաղթել է երեք միավորանոց նետումների մրցույթը։ Հենց այդ խաղաշրջանում էլ դարձավ երկրի երիտասարդական առաջնության չեմպիոն և աշխարհի U17 առաջնության արծաթե մեդալակիր։ Մեկ տարի անց ստցավ Լեհաստանի հավաքականին միանալու առաջին հրավերը։
19 տարեկանում Պոնիտկան առաջնաելույթ կատարեց Եվրալիգայում «Ասեկո Պրոկոմ»-ի կողմից, 10 մրցախաղերում ձեռք բերելով այսպիսի ցուցանիշներ․ 8,8 միավոր և 3,5 անդրադարձ։ Լեհաստանի հավաքակի պայծառ խաղաշրջանից հետո Մատուեշն ուղևորվում է Բելգիայի չեմպիոնատ, որտեղ երկու անգամ դառնում է «Օստենդե»-ի չեմպիոն։ Լինելով մենաթռիչքի հնգյակի մշտական խաղացող, Պոնիտկան վաստակել է 12,7 միավոր և ստիպել է իր վրա ուշադրություն դարձնել նույնիսկ օվկիանոսից այն կողմ[1]։
Սակայն նախադրաֆթային պարապմունքները «Դալաս Սթարզ»-ի, «Յութա Ջազ»-ի, «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերս»-ի և «Ֆինիքս Սանս»-ի չհամոզեցին Պոնիտկային առաջադրել իր թեկնածությունը դրաֆթին։
Վերադառնալով Լեհաստանի լիգա Պոնիտկան դարձավ երկրի և MVP(Ամենանշանավոր խաղացող) խաղաշրջանի չեմպիոն, իսկ Եվրոգավաթում ճանաչվեց «Ծագող աստղ»՝ միջինում ունենալով 13,5 միավոր և 6,5 անդրադարձ ցուցանիշներ[2]։
2016/2017 մրցաշրջանում Պոնիտկան խաղացել է «Կարշիանկայի» կողմից[3]։ Դառնալով թուրքական լիգայի ամենավառ խաղացողներից մեկը նա մասնակցեց «Բոլոր աստղերի խաղին»։
2017 թվականի հուլիսին Պոնիտկան դարձավ «Տեներիֆեի» խաղացող, որի հետ հաղթեց Միջմայրցամաքային գավաթը[4]։ Իսկ Իսպանիայի առաջնության 4-րդ[5] և 11-րդ[6] մրցաշրջաններում Մատուեշը ճանաչվել է «Ամենանշանավոր խաղացող», 33-րդ մրցաշրջանում՝ միջինում հավաքել 13,6 միավոր և 5,6 անդրադարձ։ Մրցաշրջանի վերջում Պոնիտկան միացավ առաջնության երկրորդ սիմվոլիկ հավաքականին[7]։
2018 թվականի հուլիսին տեղափոխվեց «Լոկոմոտիվ Կուբան»[8]։ ՎՏԲ միասնական լիգայում Մատեուշը մասնակցեց 29 մրցախաղի, որտեղ վաստակեց միջինում 6,4 միավոր, 2,0 փոխանցում և 4,8 անդրադարձ[9]։
2019 թվականի հուլիսին Պոնիտկան 2 տարով պայմանագիր ստորագրեց «Զենիթի» հետ[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատեուշ Պոնիտկա» հոդվածին։ |
|