Մատրասա (Շամախի)

Բնակավայր
Մատրասա
ադրբ.՝ Mədrəsə
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀամայնքՇամախիի գավառ և Շամախիի շրջան
ԲԾՄ738 մետր
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն2200 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+4
Մատրասա (Շամախի) (Ադրբեջան)##
Մատրասա (Շամախի) (Ադրբեջան)

Մատրասա - գյուղ Ադրբեջանի Հանրապետության Շամախիի շրջանում։

Շամախիի շրջանի հին ու նշանավոր հայկական գյուղերից է։ Գտնվում է շրջկենտրոն Շամախուց 7 կմ հարավ-արևմուտք։ Հայ մատենագրության մեջ Մատրասան հիշատակվում է սկսած 1403 թվականից։ Մատրասան ինչպես հնում, այնպես էլ 1988-ի բռնագաղթը մնում էր որպես գավառի գլխավոր ու հայաշատ բնակավայրերից մեկը։ Այն 1861 թ. ուներ 340 տուն բնակչություն (բոլորն էլ հայեր)։ 1874 թ. գյուղն ուներ 2187 հայ բնակիչ։ 1890-ին՝ 566 տուն (2810 մարդ)։ 1914 թ. հունվարի 1-ի դրությամբ գյուղում բնակվում էին 4611 մարդ (բոլորն էլ հայեր)։ 1918 թ. ամռանը օսմանյան բանակի և մուսավաթականների համատեղ հարձակման ժամանակ Մատրասան նշանավորվեց որպես կազմակերպված դիմադրության կենտրոն, ուր պատսպարվել էին շրջակա 16 հայաբնակ գյուղերի բնակիչները։ Հերոսամարտը տևել է 3 օր, որից հետո թշնամիներին հաջողվել է գրավել գյուղն ու այն ենթարկել սոսկալի ջարդի ու թալանի։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Մատրասան վերստին շենացավ ու դարձավ շրջանի ամենամարդաշատ ու բարգավաճ գյուղերից մեկը։ 1988-ի բռնագաղթի նախօրեին ուներ շուրջ 1700 հայ բնակիչ[1]։

Գյուղում դեռ պահպանվում են Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ԱՀ վիճակագրության պետական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Մադրասա բնակավայրի բնակչությունը կազմում է 2,2 հազար մարդ[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կարապետյան, Սամվել (1997). Բուն Աղվանքի հայերեն վեմագրերը. Երևան: Անտարես. էջեր 46–47.
  2. Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi: 2.5. 2012-ci ilin əvvəlinə iqtisadi və inzibati rayonlar, eləcə də şəhər yaşayış məntəqələri üzrə əhalinin cins bölgüsündə sayı Արխիվացված 2012-06-26 Wayback Machine (min nəfər)