Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մատրյոշկա գերմ.՝ Matrjoschka | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 2006 |
Ռեժիսոր | Կարին Հյորլեր |
Տևողություն | 5700 րոպե |
Մատրյոշկա (գերմ.՝ Matrjoschka), ռեժիսոր Կարին Հյորլերի 2006 թվականի վավերագրական ֆիլմ։ Ֆիլմը երեք տարի շարունակ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ եղել է ամենատևականը (5700 րոպե՝ 95 ժամ), մինչև որ 2009 թվականին թողարկվեց «Սինեմատոն» ֆիլմը։ «Մատրյոշկան» չունի հնչյունավորում։
Ֆիլմն իրենից ներկայացնում է լուսանկարների հերթագայություն։ Նկարներում պատկերված են հեծանիվով ընթացող տղա, փողոց, տներ, ավտոտնակներ և երկինք։ Ժամանակի ընթացքում նկարները փոքր-ինչ փոխվում են, բայց դրանց փոփոխությունն անզեն աչքով աննկատելի է։
Առաջին ցուցադրությունը կայացել է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի «Լյումինել 2006» փառատոնի ընթացքում։ Ցուցադրությունն սկսվել է 2006 թվականի ապրիլի 23-ին առավոտյան ժամը 6-ին և ավարտվել ապրիլի 28-ի գիշերվա ժամը 1-ին (ընթացքում արվել է ընդմիջում գիշերվա ժամը 1-ից մինչև առավոտյան 6-ը)։ Ցուցադրությունն անցկացվել է բացօթյա 100 մ² մակերեսով լուսակիսահաղորդչային էկրանով։ Ներկայումս ֆիլմը հասանելի է միայն DVD-ի wmv ձևաչափով։
|