Մարաքեշի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մարաքեշ |
Վայր | Մարաքեշ |
Մասն է | Medina of Marrakesh? |
Հիմնադրվել է | 1990 |
![]() | |
![]() |
Մարաքեշի թանգարանը պատմական պալատ և թանգարան է, որը տեղակայված է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում։ Թանգարանի հավաքաուն ներառում է Մարոկկոյի պատմական ու ժամանակակից արվեստի տարբեր առարկաներ[1][2]։
Թանգարանը գտնվում է Դար Մնեբի պալատում, որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին Մեհդի ալ-Մնեբիի կողմից[3][4]։ Ալ-Մնեբին Մնաբհա ցեղի առաջնորդ էր, և Սուլթան Մուլայ Աբդելազիզի օրոք 1900-1908 թվականներին Բա Ահմադին փոխարինեում էր՝ որպես սուլթանի սիրելի վեզիր[3][5]։ Ալ-Մնեբին նաև ուներ այլ ապարանքներ, ինչպիսին էր Մենեբհի Պալատը ֆեսում։ Մարաքեշի նրա պալատը ավելի ուշ զավթվեց Թհամի Էլ Գլաուի փաշայի ընտանիքի կողմից, ով Ֆրանսիական կանոնի համաձայն Հարավային Մարոկկոյում բռնակալ ղեկավար էր, մինչդեռ Մնեբհին գտնվում էր երկրից դուրս և Լոնդոնում ծառայում էր որպես դեսպան։ Այն բանից հետո, երբ 1956 թվականին Մարոկկոն վերանվաճեց իր անկախությունը, այն պետականացվեց, և 1965 թվականին դարձավ աղջիկների դպրոց։ Անուշադրության մատնվելու ժամանակաշրջանից հետո, պալատը խնամքով վերանորոգվեց Օմար Բենյելուն հիմնադրամի կողմից և 1997 թվականին դարձավ թանգարան[1][2][3][4]։
Պալատը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Մարոկկոյան ճարտարապետության վառ օրինակ է, այդ ժամանակաշրջանի ամենահարուստ խավի կողմից կառուցված թանգարաններից մեկը։ Պալատը բաղկացած է ընդարձակ կենտրոնական բակից, որը նախկինում բաց պարտեզ էր՝ գեղեցիկ ծառերով, բայց այսօր այն ամբողջապես արահետներով ու տանիքներով պատված է։ Բակը գտնվում է մի քանի շատրվանների կենտրոնում, և շրջապատված է պատկերասրահներով ու շատրվաններով, որոնք զարդարված են գունագեղ խճանկարային հախճասալիկներով և ներկված ու փորագրված են մայրի ծառի փայտով։ Այսօր բակը նաև կենտրոնական հատվածում ունի հսկա ջահ, որը պատրաստված է արաբական մոտիվներով և երկրաչափական ձևով կտրատված գեղեցիկ պղնձակտորներով։ Տարբեր տեսակի սենյակներ կան բակում, ընդ որում կան փայտով և սվաղածեփ շատ զարդարված սենյակներ։ Պալատը նաև ունի տանիքապատ պավիլիոններ, որտեղից կարելի է տեսնել քաղաքի մնացած հատվածը։ Այն նաև ապահովված է մեծ պալատներ ունենալու բազմաթիվ հնարավորությունների այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են խոհանոցը և համմամը՝ թուրքական բաղնիքը, որն ավելի ուշ տարբերվում էր իր բնութագրական գմբեթով ու կամարաձև սենյակներով։
Թանգարանում պահվում են Մարոկկոյի տարբեր շրջանների բնակչության տարբեր խավերի ու ավանդական արվեստի առարկաների բազմազան հավաքածու, ինչպիսիք են զենքերը, գորգերը, հագուստները, Ֆեսի խեցեգործությունը, Բերբերների զարդերը, հրեական եկեղեցական ծեսերի առարկաներ և այլն։ Թանգարանում նաև անցկացվում են ժամանակակից արվեստի և այլ թեմաներով խոհանոցային ու թուրքական բաղնիքի ցուցահանդեսներ, իսկ երբեմն էլ անցկացվում են այնպիսի մշակութային իրադարձություններ, ինչպիսիք են թատրոններն ու համերգները[2][6][7][8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարաքեշի թանգարան» հոդվածին։ |