Մարգարետ Օլլի անգլ.՝ Margaret Hannah Olley | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1923[1][2][3] |
Ծննդավայր | Լիսմոր |
Վախճանվել է | հուլիսի 26, 2011[4][5][2] (88 տարեկան) |
Մահվան վայր | Paddington, Municipality of Woollahra |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | National Art School? և Somerville House? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ավստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[9] |
Margaret Olley Վիքիպահեստում |
Մարգարետ Հաննա Օլլի (անգլ.՝ Margaret Gay, հունիսի 24, 1923[1][2][3], Լիսմոր - հուլիսի 26, 2011[4][5][2], Paddington, Municipality of Woollahra), ավստրալիացի նկարիչ։ Ավստրալիայի շքանշանի ասպետ։
Մարգարետ Օլլին ծնվել է 1923 թվականի հունիսի 24-ին, Նոր Հարավային Ուելս նահանգի Լիսմոր քաղաքում, Ջոզեֆ Օլլինի (Joseph Olley) և Գրեյսի (Grace, ծննդյամբ` Temperley) ընտանիքում։ Նա երեք երեխաներից մեծն էր։ Օլլիների ընտանիքը 1925 թվականին տեղափոխվել է Քվինսլենդի հյուսիսում գտնվող Տուլլի քաղաք, որտեղ նրանք հիմնել են շաքարեղեգի պլանտացիա։ 1929 թվականին աղջիկը մնացել է Թաունսվիլի St Anne գիշերօթիկ դպրոցում, իսկ 1931 թվականին կրկին վերադարձել է Նոր Հարավային Ուելս։ Այնուհետև, 1935 թվականին ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Բրիսբեն, որտեղ Մարգարետը սովորել է Somerville House աղջիկների գիշերօթիկ հաստատությունում։ Նա այնքան կենտրոնացած է եղել արվեստի վրա, որ բաց է թողել ֆրանսերենի մեկ դաս՝ նկարիչ-մանկավարժ Քերոլայն Բարքերի արվեստի դասին կրկին մասնակցելու համար[10]։
1941 թվականին Մարգարետը սովորել է Բրիսբենի Կենտրոնական տեխնիկական քոլեջում, իսկ 1943 թվականին տեղափոխվել է Սիդնեյ՝ արվեստի գծով ուսումը շարունակելու Արևելքի Սիդնեյի տեխնիկական քոլեջում (այժմ՝ Արվեստի ազգային դպրոց), որն ավարտել է 1945 թվականին գերազանցությամբ և սկսել է իր մասնագիտական գործունեությունը։ Սիդնեյում նա ընկերացել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Ռասսել Դրայսդեյլը, Սիդնեյ Նոլանը և Ուիլյամ Դոբելը։ 1949 թվականին Օլլին մեկնել է Եվրոպա, այնուհետև այցելելել Միացյալ Նահանգներ, Պապուա Նոր Գվինեա, Հնդկաստան, Թուրքիա և Կամբոջա։ Եվրոպայում առաջին անգամ գտնվելու ընթացքում նա սովորել է Փարիզի Գրանդ Շոմեր ակադեմիայում և մնացել է Փարիզում մինչև 1953 թվականը։ Այդ տարի մահացել է նրա հայրը, և նա վերադարձել է Բրիսբեն` մոր հետ ապրելու համար։
1965 թվականին Մարգարետ Օլլին Պադդինգտոնում գնել է սանդղավանդ ունեցող մի տուն, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ 1970-ականների սկսած նա հարաբերություններ է հաստատել արվեստի դիլերների և թատրոնի ռեժիսոր Սեմ Հյուզի (Sam Hughes) հետ[11], որին նա նկարագրել է որպես իր կյանքի սերը։ 1980 թվականին մոր տունը հրդեհվել է՝ ոչնչացնելով Օլլիի շատ գործեր, շուտով մահացել է մայրը, իսկ 1982 թվականին Սեմ Հյուզը։ Օգտագործելով իր անունն ու հեղինակությունը` Մարգարետ Օլլին նվիրվել է բարեգործությանը՝ 1990 թվականին հիմնելով իր անունով Art Margaret Hannah Olley Art Trust հիմնադրամը, որը հիմնականում աջակցում է տարածաշրջանային պատկերասրահներին։ 2006 թվականի հուլիսի 13-ին նկարիչը հիանալի նվեր է արել Նոր Հարավային Ուելսի պատկերասրահին։ Նրա նվիրատվության մեջ ներառված էր ավելի քան 130 աշխատանք՝ մոտ 7 միլիոն դոլար արժողությամբ[12]։ Նվիրաբերված նկարների շարքում են Պաբլո Պիկասոյի, Պոլ Սեզանի և Պիեռ Բոնարի գործերը։ 1997 թվականին նա նշանակվում է հիմնադրամի ցմահ կառավարիչ։
Մարգարետ Օլլին մահացել է 2011 թվականի հուլիսի 26-ին, Նոր Հարավային Ուելսի Պադդինգտոն քաղաքում[13]։ Թաղման վայրն անհայտ է[14]։ Մարգարետ Օլին երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել։ 2014 թվականի հուլիսին Պադդինգտոնում գտնվող նրա տունը վաճառվել է երեք միլիոն դոլարով[15]։
Նկարչի աշխատանքները կենտրոնացած էին նատյուրմորտի վրա[16]։ Նրա աշխատանքները դարձել են ավելի քան իննսուն անհատական ցուցահանդեսների առարկա։ 1997 թվականին Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահը կազմակերպել է նրա ստեղծագործությունների խոշոր հետահայաց ցուցադրություն։ Նկարչի 27 կտավները, որոնք նա նկարել է իր մահվանից առաջ, ցուցադրվում են Sotheby's Australia-ում Woollahra քաղաքում` «The Inner Sanctum of Margaret Olley» խորագրով ցուցահանդեսում, որը կայացել է 2012 թվականի մարտի 2-ին։ Իր աշխատանքների վերջին ավարտական շտկումները նա կատարել է մահից մեկ օր առաջ։
1947 թվականին Մարգարետ Օլիին առաջին անգամ արժանացել է Mosman Art Prize-ի՝ New England Landscape-ի աշխատանքի համար։ Այնուհետև նա երկու անգամ արժանացել է Archibald Prize մրցանակի, առաջին անգամ` 1948 թվականին Ուիլյամ Դոբելի հետ[17], երկրորդ անգամ՝ 2011 թվականին՝ Բեն Կվիլտի հետ[18]։
Ինքը՝ Մարգարետ Օլլին, դարձել է նկարիչ-ընկերներից շատերի կտավների առարկա, այդ թվում՝ Ռասսել Դրիսդեյլի և Դանիել Բերգստրեմի։ Նա պարգևատրվել է Ավստրալիայի մրցանակներով, մասնավորապես՝ դարձել է Ավստրալիայի շքանշանի ասպետ (1991) և Ավստրալիայի շքանշանի կոմպանիոն (2006)։ 2006 թվականին նրան շնորհվել է կերպարվեստի պատվավոր դոկտորի աստիճան` Նյուքասլի համալսարանի կողմից[19]։ 1997 թվականին նա ստացել է Ավստրալիայի ազգային գանձի (Australian National Treasure) կարգավիճակ։
Կետրին Հանթերի «Margaret Olley - A Life in Paint» վավերագրական ֆիլմը պատմում է Մարգարետ Օլլիի վերջին ստեղծագործությունների մասին, որը նկարվել է նրա կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում[20]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Օլլի» հոդվածին։ |
|