Մարդ լինել | |
---|---|
Ժանր | հումորային դրամա, պարանորմալ հեռուստատեսային ծրագիր, վամպիրների մասին հեռուստատեսային ծրագիր, մարդագայլ հեռուստահաղորդում և ֆենթզի հեռուստասերիալ |
Ստեղծող | Toby Whithouse? |
Երկիր | ԱՄՆ[1] Կանադա[1] |
Հիմք | Being Human? |
Լեզու | անգլերեն[2] |
Գլխավոր դերերում | Սեմ Ուիթվեր, Meaghan Rath?, Սեմ Հանտինգտոն, Քրիստեն Հագեր, Մարկ Պելեգրինո, Dichen Lachman?, Սառա Ալեն, Ալիսոնն Ավելի Բարձր Է, Gianpaolo Venuta?, Թերի Քիննի, Robert Naylor?, Քայլ Շմիդ, Նատալի Բրաուն, Էմի Աքինո, Քոնոր Փրայս և Jesse Rath? |
Պատմվածքի վայր | Մասաչուսեթս |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 52 |
Էկրաններին է | հունվարի 17, 2011-ից ապրիլի 7, 2014-ը |
Հեռուստաալիք | Syfy |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Մարդ լինել» (անգլ.՝ Being Human), համանուն բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքը՝ ստեղծված 2011 թվականին BBC հեռուստաալիքի կողմից[3]։ Կանադայում հեռարձակվել է Space, իսկ ԱՄՆ-ում՝ Syfy հեռուստաալիքներով։
Հեռուստասերիալը հանդիսանում է միստիկ և դետեկտիվ ժանրերի խառնուրդ[4]։ Հեռուստասերիալի վերջին սերիան հեռարձակվել է 2014 թվականի ապրիլի 7-ին[5]։
Պատմությունը երեք արարածների մասին է, որոնց մենք սովոր ենք վախենալով ընդունել։ Սակայն եռյակը՝ վամպիր, մարդագայլ և ուրվական, ապրում են մի տանը, փորձելով ամեն կերպ դուրս գալ այն սահմաններից, որոնցով մենք՝ մարդիկ «շնորհել» ենք նրանց։
Վամպիրը փորձում է հրաժարվել «կենդանիջ» արյունից, մարդագայլը սարսափով և անհանգստությամբ սպասում է լիալուսնին, ուրվականը՝ սիրալիր և անմիջական անձնավորություն է, որը փորձում է օգնել իր ընկերներին և հարևաններին։ Իրենց իրական անբնականությունն անվերջ թաքցնելուց բացի, ընկերները փորձում են լուծել առավել քան երկրային խնդիրներ։ Նրանք հետաքննություն են իրականացնում։ Հետաքննչական հանելուկների թույտվությունը թույլ է տալիս նրանց լուծել կրկնակի կյանքի խնդիրները։
Հունիսի 28-ին Entertainment Weekly-ն հայտնել է, որ ռեմեյքում Սեմ Ուիթվերը կատարելու է Էյդանի դերը, իսկ Միգան Ռաթը՝ Սալլիի, այն ժամանակ, երբ Սեմ Հանթինգթոնի հետ բանակցությունները դեռ նոր էին սկսվել[6]։ Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ «Ողջ մնալ» և «Գերբնականը» հեռուստասերիալների աստղ Մարկ Պելեգրինոն կատարելու է Էյդանին ստեղծող և նրա նախկին ուսուցիչ՝ վամպիր Բիշոփի դերը[7]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարի 16-ին։ Syfy մալուխային հեռուստաալիքը հետո հաստատել է, որ հեռուստասերիալը երկարացվել է երրորդ եթերաշրջանով, որը բաղկացած է 13 սերիայից[8]։ 2014 թվականին թողակրված չորրորդ եթերաշրջանը դարձել է եզրափակիչ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդ լինել (հեռուստասերիալ)» հոդվածին։ |
|