Մարդասպանների ազգ անգլ.՝ Assassination Nation | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ, սև կատակերգություն, թրիլեր, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | կնատյացություն |
Թվական | հունվարի 21, 2018[1], սեպտեմբերի 6, 2018[1], սեպտեմբերի 21, 2018[1], հոկտեմբերի 12, 2018[1], նոյեմբերի 15, 2018[2][1], նոյեմբերի 23, 2018[1], դեկտեմբերի 5, 2018[1] և դեկտեմբերի 6, 2018[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սեմ Լևինսոն |
Պրոդյուսեր | Դևիդ Գոյեր |
Սցենարի հեղինակ | Սեմ Լևինսոն |
Դերակատարներ | Odessa Young?, Սուկի Ուոթերհաուս, Հարի Նեֆ, ABRA?, Բելա Թորն, Բիլլ Սկարսգարդ, Ջոել ՄաքՀեյլ, Մոդ Ապատոու, Քոլմեն Դոմինգո, Անիկա Նոնի Ռոուզ, Քելվին Հարիսոն կրտսեր, Լուկաս Գեյջ, Քոդի Քրիստիան, Danny Ramirez?, Noah Galvin?, Ջենիֆեր Մորիսոն, Ջ. Դ. Էվերմոր, Քեթրին Էրբե, Քուլեն Մոս, Ջո Քրեսթ և Սյուզան Մինսեր |
Օպերատոր | Մարսել Ռև |
Երաժշտություն | Ian Hultquist? |
Մոնտաժ | Ron Patane? |
Պատմվածքի վայր | Սեյլեմ |
Նկարահանման վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Bron Studios |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Մարդասպանների ազգ» (անգլ.՝ Assassination Nation), ռեժիսոր Սեմ Լևինսոնի ամերիկյան թրիլլերը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 21-ին` «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ։ Լայն վարձույթով ֆիլմը Միացյալ Նահանգներում և Կանադայում թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին[3]։
Ֆիլմը Միացյալ Նահանգների Սալեմ փոքրիկ քաղաքում բնակվող չորս աղջկա մասին է։ Քաղաքում հաքերը հրապարակել է բնակիչների մեծ մասի անձնական տվյալները։ Առաջին զոհը քաղաքապետն է, երկրորդը՝ դպրոցի ուսուցիչը։ Հաքերային զանգվածային գործողություններից հետո քաղաքի կյանքը փոխվում է։ Հանցագործության մեջ մեղադրվող Լիլին և աղջիկները ստիպված են հակադրվել ամբողջ քաղաքին։
Դերակատար | Դեր |
---|---|
Օդեսսա Յանգ | Լիլի |
Սուկի Ուոթերհաուս | Սառա |
Հարի Նեֆ | Բեքս |
Աբրա | Էմ |
«Մարդասպանների ազգ» ֆիլմի մրցանակներ և անվանակարգեր[4] | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Անվանակարգ | Թեկնածու | Արդյունք | |
Տորոնտոյի կինոփառատոն 2018 | Հանդիսավոր կամ հատուկ ներկայացումներ («Հանդիսատեսի համակրանք» մրցանակ) | Սեմ Լևինսոն | Առաջադրված |
«Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 73% է, ըստ 113 գրախոսությունների, միջին բալը 10-ից 6.6[5]: «Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 56 միավոր՝ ըստ քննադատների 28 գրախոսությունների[6]։
|