Մարեկ Հլասկո

Մարեկ Հլասկո
լեհ.՝ Marek Hłasko
Ծնվել էհունվարի 14, 1934(1934-01-14)[1]
ԾննդավայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
Վախճանվել էհունիսի 14, 1969(1969-06-14)[1][3][4][…] (35 տարեկան)
Վախճանի վայրՎիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Քաղաքացիություն Լեհաստան
Ուշագրավ աշխատանքներPierwszy krok w chmurach?
ԱմուսինՍոնյա Ցիման
Համատեղ ապրողԱգնեշկա Օսեցկայա
 Marek Hłasko Վիքիպահեստում

Մարեկ Հլասկո (անգլ.՝ Marek Hłasko, հունվարի 14, 1934(1934-01-14)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - հունիսի 14, 1969(1969-06-14)[1][3][4][…], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), լեհ գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարեկ Հլասկոն ծնվել է 1934 թվականի հունվարի 14-ին Վարշավայում։ Եղել է ծնողների միակ զավակը, սակայն ծնողներն ամուսնալուծվել են, երբ Մարեկը եղել է երեք տարեկան[5]։ Երկու տարի անց հայրը մահացել է։ Ընտանիքը տեղափոխվել է Վրոցլավ՝ հարազատների մոտ։ Մայրը շատ է աշխատել, ապա կրկին ամուսնացել է։ Խորթ հոր հետ Մարեկի հարաբերությունները չեն ստացվել։ Նա ծանր է տարել պատերազմի տարիները։ 1944 թվականին Վարշավայի ապստամբության ժամանակ եղել է մայրաքաղաքում, իսկ ապստամբության ճնշումից հետո տեղափոխվել է Չեստոխովա, որտեղ ներկա է եղել նրա ազատագրմանը[6]։

Սովորել է քիչ ու վատ, առանձնացել է ըմբոստությամբ[7]։ 1951 թվականից ապրել է Վարշավայում, զբաղվել լրագրությամբ։ Գրական դեբյուտը կայացել է 1954 թվականին, երբ տպագրվել է նրա պատմվածքների ժողովածուն։ Երիտասարդության շրջանում լայնորեն հայտնի է դարձել որպես իր ժամանակաշրջանի լեգենդ։ 1958 թվականին տեղափոխվել է արևմուտք, հրատարակվել Եժի Հեդրոյցի փարիզյան «Մշակույթ» հրատարակչությունում։

Գրողը խիստ կարոտել է Լեհաստանին, սկսել է ալկոհոլ օգտագործել։ Նրա դատողությունները դարձել են ավելի կտրուկ, պահվածքը՝ անհավասարակշիռ։ Այս շրջանում նրան համեմատել են Ջեյմս Դինի հետ, որին Հլասկոն նման էր նաև արտաքնապես։ Հլասկոն ապրել է Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Իսրայելում, ԱՄՆ-ում։

1960 թվականին ամուսնացել է գերմանացի կինոդերասանուհի Սոնյա Ցիմանի հետ, որը գլխավոր դերերից մեկն է կատարել Ալեքսանդր Ֆորդի «Շաբաթվա ութերորդ օրը» ֆիլմում. այն նկարահանվել էր Հլասկոյի սցենարով։

1964 թվականին գրողը երկու անգամ փորձել է ինքնասպան լինել։ Բազմիցս խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ, մի քանի տեղափոխվել է հոգեբուժարան։ 1966 թվականին Հլասկոն ու Ցիմանն ամուսնալուծվել են։

Մարեկ Հլասկո (ձախից) և Քշիշտոֆ Կոմեդա, 1969 թվականից առաջ

1968 թվականի դեկտեմբերին Լոս Անջելեսում, երբ ուղեկցում էր հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Կոմեդային, որը գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, Հլասկոն կատակով հրել է նրան, որի պատճառով Քշիշտոֆն ուղեղում արյան զեղում է ստացել։ Կոմպոզիտորն ընկել է կոմայի մեջ և չնայած կատարված վիրահատությանը՝ մահացել։

Հլասկոն կնոջն ասել էր, որ եթե Կոմդան մահանա, ինքն ինքնասպանություն կգործի, ինչն էլ կատարել է Գերմանիայում՝ հյուրանոցային համարներից մեկում՝ ստանալով ալկոհոլի մեծ բաժին։ 1957 թվականին նրա աճյունափոշին տեղափոխվել է Վարշավա և թաղվել Պովոնզկի գերեզմանատանը։ Լեհաստանում Հլասկոյի գրերտ սկսել են տպագրել 1983 թվականից։

Հլասկոյի շատ գործեր էկրանավորվել են Լեհաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, ընդ որում, դա կատարվել է նաև նրա մահից հետո։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Baza Sokołowska (1954, պատմվածքներ)
  • Pierwszy krok w chmurach (1956, պատմվածքներ)։ Գրքի մեջ ընդգրկված «Հանգույց» պատմվածքը 1959 թվականին էկրանավորվել է Վոյցեխ Եժի Հասի կողմից։
  • Cmentarze, Następny do raju (Փարիզ, 1958, պատմվածքներ)
  • Wszyscy byli odwróceni, Brudne czyny (Փարիզ, 1963, պատմվածքներ)
  • Nawrócony w Jaffie, Opowiem wam o Esther (Լոնդոն, 1966, պատմվածքներ)
  • Piękni dwudziestoletni — Գեղեցիկ քսանամյաները (Փարիզ, 1966, ինքնակենսագրություն)
  • Sowa, córka piekarza (Փարիզ, 1968, վեպ)
  • Palcie ryż każdego dnia (1983, պատմվածք)
  • Drugie zabicie psa (1985, պատմվածք)
  • Listy z Ameryki (1997, ակնարկներ)

Գրականություն գրողի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rudnicki B. Marek Hłasko. Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1983.
  • Galant J. Marek Hłasko. Poznań: Dom Wydawniczy Rebis, 1996.
  • Kalinowska D. Marek Hłasko: młody gniewny. Warszawa: Telbit, 2000
  • Gasyna G. The autobigoraphical act in the exile narratives of Marek Hlasko and Henry Miller. Ottawa: National Library of Canada, 2000
  • Wiepcke C. Marek Hłasko: zur Frage sozialistisch-realistischer Kontexte und ihrer Überwindung. Münster: Wisoco-Verlag, 2004

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11870530X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  5. Marek Hłasko's parents married on 26 January 1933
  6. A. Czyżewski Piękny dwudziestoletni, p. 72, assumed that being late or missing a working day was an offence
  7. quoted from: A. Czyżewski Piękny dwudziestoletni, p. 67

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարեկ Հլասկո» հոդվածին։