Մարթա Բիբեսկու

Մարթա Բիբեսկու
ֆր.՝ Marthe Bibesco
Ծննդյան անունMarthe Lucie Lahovary[1]
Ծնվել էհունվարի 28, 1886(1886-01-28)[2][3][4]
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Վախճանվել էնոյեմբերի 28, 1973(1973-11-28)[2][3][4][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][1]
Գրական անունLucile Decaux
Մասնագիտությունբանաստեղծուհի, ակնարկագիր, վիպասան, գրող և կենսագիր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Ռումինիա
ԱնդամակցությունԲելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[6]
Պարգևներ
ԱմուսինGeorge Valentin Bibescu?
ԶավակներValentine Bibesco?
ԱզգականներConstantin Lahovary?
 Martha Bibescu Վիքիպահեստում

Իշխանուհի Մարթա Բիբեսկու, ռումիներեն՝ Marta Bibescu, Մարթա Բիբեսկո, ֆր.՝ Marthe Bibesco, ծնկյալ՝ Մարթա Լուչիա Լահովարի[8], իշխանուհի Մավրոկորդատ, ռումիներեն՝ Marta Lucia Lahovary, հունվարի 28, 1886(1886-01-28)[2][3][4], Բուխարեստ, Ռումինիա[1] - նոյեմբերի 28, 1973(1973-11-28)[2][3][4][…], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][1]), ռումինացի և ֆրանսիացի գրող[9]։ Ռումինիայի հասարակական գործիչ, Մոգոշոյա դղյակի տիրուհին։ Ողջ կյանքի ընթացքում վարել է օրագիր, որը բաղկացած է 65 հատորից։

Կենսագրություն և ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարթա Բիբեսկուն Մավրոկորդատո իշխանական տնից էր սերում[10]։ Գերմանիայի Վիլհելմ II կայսրը շուրջ տասնհինգ տարի սիրատոչոր նամակագրության մեջ է եղել վերջինիս հետ։

17 տարեկան հասակում Մարթան ամուսնանում է Ռումինիայի առաջին ավիատոր, իշխան Գեորգե Բիբեսկուի հետ։

Եվրոպայի տարածքում շրջագայելիս Մարթան սկսեց հրապարակել իր ճամփորդական ակնարկները, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին եվրոպացի ընթերցողների շրջանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բիբեսկուն գաղտնի բանակցություններ է վարել, որպեսզի Ռումինիան դուրս գա աշխարհամարտից։ Խորհրդային զորքերի՝ Բուխարեստում տեղակայվելուց հետո Մարթան դիվանագիտական անձնագրով լքում է երկիրը։ Ապրել է տարագրության մեջ և զբաղվել գրական գործունեությամբ։ Դուստրը՝ Վալենտինան ամուսնու հետ կարողացել է լքել Ռումինիայի սահմանները 1958 թվականին։

Մարթա Բիբեսկուն մի շարք ֆրանսիական գրական մրցանակների դափնեկիր է։ 1955 թվականին նա ընտրվել է Ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիայի անդամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 մահվան վկայական — P. 6.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 VIAF ID
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 JSTOR — 1995.
  6. http://www.arllfb.be/composition/successions.html
  7. https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/34213
  8. www.myheritage.com https://www.myheritage.com/names/martha_lahovary?lang=RU. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. «Martha Bibescu». geni_family_tree. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  10. «Martha Bibescu». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ghislain de Diesbach Princesse Bibesco — la dernière orchidée, ed. Perrin, Paris, 1986
  • Mircea Eliade, «Marthe Bibesco and the Meeting of Eastern and Western Literature» in Symbolism, the Sacred and the Arts, The Crossroad Publishing Company, N.Y., 1986, ISBN 0-8245-0723-1
  • Christine Sutherland Enchantress. Marthe Bibesco and her World, Farrar, Straus & Giroux, New York, 1996

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Բիբեսկու» հոդվածին։