Մարի Կրայմբրերի | |
---|---|
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан |
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан |
Նաև հայտնի է որպես | Мари Краймбрери[1] |
Ծնվել է | օգոստոսի 21, 1992[2] (32 տարեկան) Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ժամանակակից R&B[3] և փոփ[4] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր և բանաստեղծուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Velvet Music[5] |
Պարգևներ | |
Կայք | kraimbrery.com |
Ստորագրություն | |
Mari Kraimbrery Վիքիպահեստում |
Մարինա Վադիմի Ժադան (ուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан, օգոստոսի 21, 1992[2], Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա, հայտնի է որպես Մարի Կրայմբրերի), ուկրաինացի և ռուս երգչուհի։
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Հայրը Վադիմ Ժադանն է, մայրը` Լյուդմիլա Ժադանը, եղբայրը` Օլեգ Ժադանը։
4 տարեկանից բեմում հանդես է եկել մանկական պարային խմբի մեներգչուհի, սակայն 15 տարեկանում ստացած ծնկի վնասվածքը Մարինային ստիպել է մոռանալ պարուհի դառնալու մասին ծրագրերը։
Կրիվոյ Ռոգից տեղափոխվելով Մոսկվա՝ երիտասարդ մարդու մոտ՝ դարձել է պարուսույց։ Այդ ժամանակ սկսել է գրել երգեր։
2017 թվականին հարցազրույցներից մեկում Մարինան խոստովանել է, որ հանդիպում է Ալեքսեյ Նազարովի հետ, որն առավել հայտնի է Lx24 բեմական անվամբ։
2022 թվականին Ուկրաինայում իրավիճակի լռության պատճառով ընդգրկվել է «theylovewar» արտիստների ցանկում[10]։
Երգչուհի դառնալու մասին Մարինան մտածել է սիրելիի դավաճանությունից հետո։ Նա պրոդյուսերական կենտրոնում պարուսույց է աշխատել և դիմել է ղեկավարությանը հետևյալ առաջարկությամբ՝ նա որոշ ժամանակ աշխատելու էր անվճար, իսկ նրան թույլ էին տալու երգեր ձայնագրել։
19 տարեկանում Մարի Կրայմբրերին սկսել է հեղինակ-կատարողի գործունեությունը։ «Давай навсегда» երգը դարձել է համացանցի հիթ, այնուհետև թողարկվել են «Кеды, капюшон», «Нет никого круче нас», «Кроет», «Она тебе не идёт», «Нравлюсь ли я ему» և այլ երգեր։
2015 թվականին դուրս է եկել «Давай навсегда» երգի տեսահոլովակը։ 2016 թվականին Մարինան նկարահանվել է Lx24 երգչի «Мы останемся в городе одни» երգի տեսահոլովակում։ Մարիի առաջին ալբոմը՝ «ННКН»-ը, թողարկվել է 2017 թվականին, որտեղ ընդգրկված էր 13 երգ։ Ալբոմի ամենատարածված երգերն են «Он тоже любит дым»-ը և «Полюби меня пьяную»-ը։
Սկզբում Մարիի երգերը հնչել են միայն համացանցում, սակայն 2017 թվականից Կրայմբրերին սկսել է հայտնվել ռադիոկայաններում և հեռուստատեսությունում։ Մարինան երկար ժամանակ չի աշխատել պրոդյուսերների հետ, քանի դեռ նրան չեն առաջարկել համագործակցություն «Velvet Music» պրոդյուսերական կենտրոնում, որի հովանու ներքո հանդես են գալիս Անդրեյ Զվոնկին, Յոլկան, Վլադիմիր Պրեսնյակովը, Աննա Պլետնյովան, Burito խմբի մեներգիչը և ուրիշներ։ Լեյբլի հետ համագործակցությունն սկսվել է «Не в адеквате» սինգլից, այնուհետև թողարկվել են «Туси сам» և «Она тебе не идёт» երգերը, որոնք հետագայում ընդգրկվել են «Переобулась» ալբոմում։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Մարինան Մոսկվայում ունեցել է իր առաջին մենահամերգը։
2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ՝ «Мне так хорошо» երգը «LoveRadio» հիթ-շքերթում գրավել է 6-րդ հորիզոնականը[11]։
Երգչուհու հյուրախաղերի ժամանակացույցը ներառում է հիմնականում Ռուսաստանի խոշոր քաղաքները, երբեմն նաև Բելառուսի և Ուկրաինայի քաղաքները[12][13]։
«Пряталась в ванной», ուկրաինացի երգչուհի Մարի Կրայմբրերի սինգլը, որը թողարկվելէ 2020 թվականի հունվարի 31-ին Velvet Music լեյբլում[14]։ Այս սինգլում Մարի Կրայմբրերին դատում է չհաջողված սիրավեպը և փնտրում իր հետ ռեֆլեքսիայի պատասխաններ[15]։ Երգի պրոդյուսերը և հեղինակը հենց Մարի Կրայմբրերին է[16][17]։
Տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի մարտի 30-ին Velvet Music-ի պաշտոնական YouTube-ի էջում[18][19]։ Ռեժիսորը Սերգեյ Գրեյն է[18]։ Տեսահոլովակում վառվող տան, վանդակի, ապակե խորանարդի և առանց դեմքի մարդու կերպարների միջոցով ցուցադրվում են երգչուհու ապրումներն ու ուղերձը, որը նա ներդրել է երգի տեքստում[16]։
Հիթ-շքերթ (2020) | Բարձրագույն դիրք |
---|---|
Աշխարհ (Shazam)[20] | 20 |
Ռուսաստան (ՎԿ)[21] | 17 |
Ռուսաստան (Муз-ТВ (հեռուստաալիք))[20] | 9 |
Ռուսաստան (ТНТ Music)[20] | 3 |
Ռուսաստան (RU.TV)[20] | 1 |
Ռուսաստան (YouTube Music)[21] | 19 |
Անվանում | Ինֆորմացիա | Ծանոթագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ННКН |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Переобулась |
|
|
Տարի | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
2015 |
|
Serghey Grey | ННКН
|
2016 |
| ||
| |||
|
Зависимость
(альбом Lx24) | ||
2017 |
|
ННКН
| |
|
Переобулась
| ||
| |||
| |||
2018 |
|
առանց ալբոմի | |
|
Переобулась
| ||
| |||
| |||
| |||
|
TBA
| ||
| |||
2019 |
| ||
| |||
| |||
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կրայմբրերի» հոդվածին։ |
|