Մարի Պանթես | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1871[1] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 11, 1955[1] (83 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Թագավորների գերեզմանատուն[2] |
Կրթություն | Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Աշխատավայր | Ժնևի կոնսերվատորիա |
Marie Panthès Վիքիպահեստում |
Մարի Պանտես (ֆր.՝ Marie Panthès, նոյեմբերի 3, 1871[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 11, 1955[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ֆրանս-շվեյցարացի դաշնակահար և երաժշտության ուսուցիչ։
Պանտեսը ծնվել է Օդեսայում (Ռուսական կայսրություն), ֆրանկո-լեհական ընտանիքում։ Նա դաշնամուր նվագել սովորել է Փարիզի կոնսերվատորիայում[3], երաժշտության մանկավարժներ Լուիզա Ագլայա Մասարդի և Անրի Ֆիսոյի մոտ[4]։ 14 տարեկանում շահել է առաջին մրցանալը։ Որպես մենակատար հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում, կատարել է Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները։ 1897 թվականին նա ուղեկցել է ջութակահար Ալեքսանդր Պեչնիկովին իր եվրոպական հյուրախաղերում[5] ։
1904-1954 թվականներին ապրել է Շվեյցարիայում, աշխատել է Ժնևի կոնսերվատորիայում[6]։ 1917 թվականին կոնսերվատորիայի կոմիտեի հետ տարբեր կարծիքների պատճառով թողել է աշխատանքն ու ամուսնու հետ տեղափոխվել Լոզան։ Նորից Ժնև է վերադարձել 1931 թվականին։ 1904-1917 թվականներին և 1931-1951 թվականներին եղել է Ժնևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Նրա աշակերտներից են եղել Ջոնի Օբերը, Իզաբել Նեֆը, Ժուլիեն Ֆրանսուա Ցբինդենը։
Հիվանդության պատճառով 1951 թվականին թողել է աշխատանքն ու բուժման նպատակով մեկնել Նյու Յորք։
Մահացել է Նյու Յորքում, 1955 թվականի մարտի 11-ին, 83 տարեկան հասակում[7]։
Հուղարկավորվել է Ժնևի Թագավորների գերեզմանատանը։
Նրա ամուսինը եղել է ջութակահար և երաժշտության ուսուցիչ Մորիս Դարիերը։
{{cite book}}
: |journal=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Պանթես» հոդվածին։ |
|