Մարիա Անխելս Անգլադա | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1930[1][2] |
Ծննդավայր | Վիկ[3][4] |
Վախճանվել է | ապրիլի 23, 1999[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիգերաս, Alt Empordà[3] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, Catalan teacher և վիպասան |
Լեզու | կատալաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Ժանրեր | պոեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | The Auschwitz Violin? և Արամի հուշատետրը |
Անդամակցություն | Philological Section of the Institute for Catalan Studies?[5] |
Աշխատավայր | Բարսելոնայի համալսարան |
Պարգևներ | |
Maria Àngels Anglada i d'Abadal Վիքիպահեստում |
Մարիա Անխելս Անգլադա (կատ.՝ Maria Àngels Anglada i d'Abadal, մարտի 9, 1930[1][2], Վիկ[3][4] - ապրիլի 23, 1999[1][2], Ֆիգերաս, Alt Empordà[3]), իսպանացի (կատալոնացի) բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, գրաքննադատ։
Մարիա Անխելս Անգլադան ծնվել է Բարսելոնայի նահանգի Վիկ մունիցիպալիտետում 1930 թվականին։ 1961 թվականին բնակություն է հաստատել Ֆիգերասում։ Ավարտել է Բարսելոնայի համալսարանի դասական բանասիրության բաժինը։ Նրա առաջին վեպը՝ «Les Closes», արժանացել է Ժոզեպ Պլայի անվան մրցանակի[7], 1985 թվականին տպագրված «Sandàlies d'escuma» (Փրփուրե սանդալներ) վեպը՝ «Lletra d'Or» (Ոսկե տառ) մրցանակի[8]։
Մարիա Անխելս Անգլադայի ստեղծագործական գործունեությունը ներառում է արձակ (պատմվածք, վեպ, ակնարկ) և պոեզիա։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են իսպաներեն, իտալերեն, անգլերեն, գալիսիերեն և պորտուգալերեն։ Անգլադան թարգմանել է դասական հեղինակների՝ իտալական պոեզիան և Դանիել Վարուժանի մի անթոլոգիա։
Հայ մշակույթի հետ առաջին անգամ առնչվել է 1970 թվականին՝ կարդալով Ալֆոնս Մասերասի թարգմանությամբ Հրանտ Նազարյանցի պոեմները, սկսել է հետաքրքրվել հայ գրականությամբ և խորացրել իր գիտելիքները հայ ժողովրդի մասին։ Վահե Գոդելի թարգմանությամբ ֆրանսերենով ընթերցել է հայ բանաստեղծներից մի քանիսին[9]։
1997 թվականին գրել է «Արամի հուշատետրը» ստեղծագործությունը, որը պատմում է 20-րդ դարի սկզբին մի հայ ընտանիքի ոդիսականի մասին Հայոց ցեղասպանության ժամանակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Անխելս Անգլադա» հոդվածին։ |
|