Մարիա Զամբակո | |
---|---|
Ի ծնե | հուն․՝ Μαρία Τερψιθέα Κασσαβέτη |
Ծնվել է | ապրիլի 29, 1843[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 14, 1914[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և բնորդ |
Ոճ | Պրեռաֆայելիտներ |
Ներշնչվել է | Էդվարդ Բյորն-Ջոնս |
Համատեղ ապրող | Էդվարդ Բյորն-Ջոնս[2] |
Maria Zambaco Վիքիպահեստում |
Մարիա Զամբակո (ի ծնե՝ Մարիա Տերպսիքեա Կասսավետտի, հուն․՝ Μαρία Τερψιθέα Κασσαβέτη, ապրիլի 29, 1843[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 14, 1914[1], Փարիզ, Ֆրանսիա), հունական ծագմամբ բրիտանացի նկարչուհի, քանդակագործուհի, պրեռաֆայելիտ նկարիչների բնորդուհի։
Մարիա Տերպսիքեա Կասսավետտին ծնվել է հունական ծագմամբ ընտանիքում։ Նրա հորեղբայրը եղել է մեկենաս և հովանավոր Ալեքսանդր Կոնստանտին Իոնիդեսը, զարմիկները՝ նկարչուհիներ Մարիա Սպարտալի Սթիլմանը և Ագլայա Կորոնիոն։ Երեք աղջիկները ընկերների շրջապատում հայտնի էին «Երեք Գրացիաներ» անունով՝ ի պատիվ հին հունական դիցաբանության երեք Քարիտներ Ագլայայի, Եփրոսինայի և Թալիայի, որովհետև երեքն էլ հունական ծագմամբ հայտնի գեղեցկուհիներ էին։
1858 թվականին Մարիա Կասսավետտին հոր մահից հետո ստացել է ժառանգություն և կարող էր անկախ կյանք վարել[3]։ Մարիան որոշել է իր կյանքը նվիրել արվեստին և ուղևորվել է սովորելու Փարիզ, որտեղ նրա ուսուցիչները դարձել են Ալֆոնս Լեգրոն և Օգյուստ Ռոդենը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4], Փարիզյան սալոնում[5], քանդակագործական չորս մեդալներ գտնվում են Բրիտանական թանգարանի հավաքածուում[6]։
1860 թվականին Մարիան մերժել է Ջորջ Դյուրմորյեի սիրահետումները, որը հետագայում նրան անվանել է «կոպիտ և անառիկ, սակայն մեծ տաղանդի տեր և իսկապես անհավանական գեղեցկություն ունեցող»։ Մարիան նախընտրել է բժիշկ Զամբակոյին, որի հետ այդ նույն թվականին էլ ամուսնացել է։ Ամուսնության արդյունքում ծնվել են որդին և դուստրը, սակայն ամուսնությունը անհաջող է եղել, և 1866 թվականին Մարիան որոշել է կրկին ապրել մոր հետ Լոնդոնում։
1866 թվականին Մարիա Զամբակոն ծանոթացել է Էդվարդ Բյորն-Ջոնսի հետ և հետագայում դարձել է նրա բազմաթիվ նկարների բնորդուհին։ Նրանց միջև սիրավեպ է սկսվել, որը տևել է մի քանի տարի։ 1869 թվականին Բյոր-Ջոնսը փորձել է հեռանալ իր կին Ջորջիանայից, որպեսզի ապրի Մարիա Զամբակոյի հետ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել[7]։ 1871 թվականին Մարիան Էդվարդ Բյորն-Ջոնսին համոզել է Վենետիկի փողոցներից մեկում միասին ինքնասպանություն կատարել ափիոնի չափաբաժնի շահագործմամբ, սակայն ոստիկանությունը նրանց խանգարել է[8]։ Բաժանումից հետո Մարիան շարունակել է կեցվածք ընդունել Էդվարդ Բյորն-Ջոնսիի նկարների համար։ Նա նաև եղել է Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի բնորդուհին։
Մարիա Զամբակոն մահացել է 1914 թվականին, Փարիզում, նրա մարմինն ուղարկվել է Նորվուդի տոհմական դամբարան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Զամբակո» հոդվածին։ |
|