Մարիա Պոնյոն ֆր.՝ Maria Pognon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1844 |
Ծննդավայր | Օնֆլյոր |
Մահացել է | ապրիլի 17, 1925 (81 տարեկան) կամ ապրիլի 15, 1925[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Երեխաներ | Raymond Pognon? |
Մարիա Պոնյոն, ի ծնե՝ Ռեննեթ (ֆր.՝ Maria Pognon, փետրվարի 15, 1844, Օնֆլյոր - ապրիլի 17, 1925 կամ ապրիլի 15, 1925[1], Սիդնեյ, Ավստրալիա) ֆրանսիացի լրագրող, խմբագիր, ֆեմինիստ, սուֆրաժիստ, պացիֆիստ և մասոն, որին հիշատակել են 19-րդ դարի վերջում՝ որպես կանանց իրավունքների ակտիվիստ իր հաջողություններով։ 1892-1903 թվականներին նա եղել է Ligue Française pour le Droit des Femmes-ի նախագահ, ինչպես նաև՝ պացիֆիստական Société française pour l'arbitrage entre ասոցիացիայի անդամ։ Որպես մասոն՝ եղել է Loge du Droit humain-ի (Մարդու իրավունքների օթյակի) 17 հիմնադիրներից մեկը, որը բաց է եղել և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար[2][3]։
Ծնվել է Օնֆլերում 1844 թվականի փետրվարի 15-ին[4], Մարիա Ռեննեթը եղել է մասոնի թեկնածու Ժուլիեն Ռեննեթի դուստրը։ Մեծացած լինելով բարեկեցիկ ընտանիքում՝ 1873 թվականին ամուսնացել է ճարտարապետ Ռայմոնդ Պոնյոնի հետ, որից ունեցել է որդի և դուստր։ Նրա ամուսինը մահացել է 1876 թվականին տիֆից։ 1880 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ղեկավարել է բարձրակարգ պանսիոնատ[2]։
1889 թվականին, Կանանց իրավունքների կոնգրեսին մասնակցելուց հետո, Պոնյոնը դարձել է կանանց շարժման մոլի անդամ։ 1892 թվականից առաջատար գործիչ է եղել Ֆրանսիայի կանանց իրավունքների լիգայում (Ligue Française pour le Droit des Femmes)՝ երկու տարի անց դառնալով նախագահ և մնալով այդ պաշտոնում մինչև 1903 թվականը։ Նա ապացուցել է, որ արդյունավետ առաջնորդ և հրապարակախոս է՝ կազմակերպելով և նախագահելով Միջազգային Ֆեմինիստական Կոնգրեսը (Congrès Feministe International) Փարիզում և՛ 1882 ու 1896 թվականներին, և՛ Մարգարիտ Դյուրանի հետ միասին, 1900 թվականին Կանանց կարգավիճակի և իրավունքների միջազգային կոնգրեսը (Congrès international de la condition et des droits des femmes), նաև անցկացվել է Փարիզում։ 1901 թվականին նա մեկն է եղել այն վեց կանանցից, որոնք ստեղծել են Ֆրանսիացի կանանց ազգային խորհուրդը (Conseil National des Femmes Françaises)[2]:
Պոնյոնը նաև սրաթափանց գրող է եղել՝ 1897-1900 թվականներին մոտ 70 հոդվածներ գրելով կանանց La Fronde ամսագրում։ 1893 թվականին նա մեկն է եղել այն 17 կանանցից, որոնք հիմնել են Droit Humain մասոնական օթյակը, որը բաց է եղել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար[2]։
1905 թվականին, հանկարծակի փողի պակաս ունենալով, նա և նրա դուստր Մաթիլդան միացել են որդուն Նոր Կալեդոնիայում։ Երկու տարի անց դստեր հետ տեղափոխվել է Սիդնեյ, Ավստրալիա, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալել տեղի կանանց կազմակերպություններում[2]։
Մահացել է 1925 թվականի ապրիլի 17-ին Սիդնեյի Double Bay արվարձանում[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)