Մարիա Ռադներ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | գերմ.՝ Maria Friederike Radner[1] |
Ծնվել է | մայիսի 7, 1981[1] Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | մարտի 24, 2015[2][1] (33 տարեկան) Պրա-Օտ-Բլեոն[1] |
Գերեզման | Germanwings Flight 9525 Memorial և Südfriedhof |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Robert Schumann Hochschule? |
Մարիա Ռադներ (գերմ.՝ Maria Radner, մայիսի 7, 1981[1], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1] - մարտի 24, 2015[2][1], Պրա-Օտ-Բլեոն[1]), գերմանացի օպերային երգչուհի։ Ռիխարդ Վագների ստեղծագործությունների լավագույն կատարողներից[3]։
Մարիա Ռադները 2000 թվականին ավարտել է Սուրբ Ուրսուլայի գիմնազիան, այնուհետև՝ Դյուսելդորֆում գտնվող Ռոբերտ Շումանի դպրոցը։ 2006 թվականին Բայրոթյան փառատոնում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և Ռիխարդ Վագների ասոցիացիայի կողմից ստացել 3000 եվրո կրթաթոշակ[4]։
2012 թվականի հունվարին առաջին անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում՝ հանդես գալով Վագների «Աստվածների մայրամուտը» օպերայում[5]։
2014 թվականի ապրիլին Ժնևի մեծ թատրոնում Ռադները Բեռլիոզի «Տրոյացիներ» օպերայում կատարել է Աննայի դերը[6], իսկ մայիսին՝ Վագների «Հռենոսի ոսկին» օպերայում՝ Էրդայի դերը[7]։ Այս դերը նա կատարել է 2010 թվականից մինչև իր մահը[7]։
Ամուսնու՝ Սաշա Շենկի և որդու՝ Ֆելիքսի հետ մահացել է 2015 թվականի մարտի 24-ին՝ Թիվ 9525 չվերթի աղետի ժամանակ[3][8]։ Այդ չվերթով Մարիա Ռադները և նրա գործընկերը՝ օպերային երգիչ Օլեգ Բրիժակը, Բարսելոնայից վերադառնում էին տուն։ Նրանք Բարսելոնայի Լիսեո թատրոնում ելույթ են ունեցել Ռիխարդ Վագների «Զիգֆրիդ» օպերայում[9]։
|