Մարիա Ռուդնիցկայա ռուս.՝ Мария Рудницкая | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1916 |
Ծննդավայր | Դնեպր, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 1, 1983 (66 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Maria Rudnitskaya Վիքիպահեստում |
Մարիա Լեոնիդովնա Ռուդնիցկայա (ռուս.՝ Мария Леонидовна Рудницкая, 17 հունիսի, 1916, Եկատերինոսլավ, Ռուսական կայսրություն – 1 հունվարի, 1983, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ և մանկավարժ, ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[1]։
Մարիա Ռուդնիցկայան ծնվել է 1916 թվականի հունիսի 17-ին Ուկրաինայի Եկատերինոսլավ քաղաքում, երկաթուղային ինժեների ընտանիքում։ 1916-1927 թվականներին նա ծնողների հետ ապրել է Սիբիրում, որտեղ կառուցվում էր Տրանս-Սիբիրյան երկաթուղագիծը։
1932 թվականին ավարտելով յոթնամյա դպրոցը՝ Մարիա Ռուդնիցկայան տեղափոխվել է Լենինգրադ։ 1935 թվականին ընդունվել է Տավրիկայի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է Ա. Գրոմովի, Ս. Բուտլերի, Վ. Լևիտսկու, Վիկտոր Օրեշնիկովի, Մ. Ասլամազյանի մոտ։ 1939 թվականին Մարիա Ռուդնիցկայան ավարտել է ուսումնարանն ու ընդունվել Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտ։ Սովորել է Սեմյոն Աբուգովի, Բորիս Ֆոգելի, Միխայիլ Բեռնշտեյնի, Իգոր Գրաբարի մոտ։ 1942 թվականի փետրվարին Մարիա Ռուդնիցկայան ինստիտուտի հետ շրջափակված Լենինգրադից էվակուացվել է Սամարղանդ, որտեղից վերադարձել է 1944 թվականին։
1946 թվականին Մարիա Ռուդնիցկայան ամուսնացել է նկարիչ Վ. Մ. Զվոնցովի հետ։ 1947 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Եկատերինան, ով հետագայում ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտն ու դարձել նկարիչ-գրաֆիկ, ինչպես իր հայրը։
1949 թվականին Մարիա Ռուդնիցկայան ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտը (Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոց) և ստացել գեղանկարչի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքը եղել է «Մայրություն» (ռուս.՝ «Материнство») նկարը[2]։
Մարիա Ռուդնիցկայան 1949 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ստեղծել է բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ժանրային նկարներ։ Ձգտում է ցուցաբերել դեպի պլենէր գեղանկարչությունը։ Շատ է աշխատել մանկական դիմանկարի ժանրում։ 1949 թվականին դարձել է Լենինգրադի նկարիների միության անդամ։ 1951-1952 թվականներին գեղանկարչություն ու ուրվանկարչություն է դասավանդել Տարտուի գեղարվեստի ինստիտուտում (Էստոնիա)։ Լենինգրադ վերադառնալուց հետո աշխատել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցում, իսկ 1960-ական թվականներին՝ Վ. Մուխինայի անվան գեղարվեստաարդյունաբերական բարձրագույն ուսումնարանի ընդհանուր գեղանկարչության ամբիոնում[3]։ Նրա աշխատանքներից են «Նատյուրմորտ ձկներով» (1957), «Սորոտի գետի ափերը»[4] (1958), «Արահետ», «Սնկեր»[5] (երկուսն էլ 1960), «Աղջիկն այգում»[6] (1964), «Մարզադաշտում»[7] (1961), «Նատյուրմորտ կարմիր սկուտեղով»[8] (1967) նկարները և այլն։
Մարիա Ռուդնիցկայան մահացել է 1983 թվականի հունվարի 1-ին Լենինգրադում։
Նկարչուհու աշխատանքները պահվում են տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում ու այլ երկրներում։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարիա Ռուդնիցկայա կատեգորիայում։ |