Մարինելլա Բորտոլուցցի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 16, 1939 |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[1] |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 12, 2024[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Չերվինյանո դել Ֆրիուլի, Ուդինեի տարածաշրջանային ապակենտրոնացման կազմակերպություն, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա |
Հասակ՝ | 170 սանտիմետր |
Քաշ | 69 կիլոգրամ |
Մարինելլա Բորտոլուցցի (իտալ.՝ Marinella Bortoluzzi, փետրվարի 16, 1939, Հռոմ, Իտալիայի թագավորություն[1] - օգոստոսի 12, 2024[1], Չերվինյանո դել Ֆրիուլի, Ուդինեի տարածաշրջանային ապակենտրոնացման կազմակերպություն, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի թեթևատլետուհի, հանդես է եկել բարձրացատկում, 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից[2]։
Մարինելլա Բորտոլուցցին ծնվել է 1939 թվականի փետրվարի 16-ին Հռոմում։ Հռոմի «Ռոմայի» կազմում մասնակցել է աթլետիկայի մրցումներին։ Երեք անգամ դարձել է բարձրացատկի Իտալիայի չեմպիոն (1959, 1961, 1963)[3]։ 1959 թվականի սեպտեմբերի 6-ին Հռոմում նա առաջին անգամ սահմանել է ազգային ռեկորդ՝ 1,61 մետր, 1961 թվականին նրա արդյունքը եղել է 1,63 մետր, իսկ 1963 թվականին՝ 1,58մետր[4]։
1956-1962 թվականներին եղել է աթլետիկայի Իտալիայի հավաքականի անդամ և մասնակցել 13 միջազգային մրցման[5]։
1960 թվականին նա միացել է Իտալիայի հավաքականին և մասնակցել Հռոմի ամառային Օլիմպիական խաղերին։ Բարձրացատկում նա որակավորուման փուլում ցույց է տվել 1,55 մետր արդյունք և 19-րդ տեղի արդյունքով մասնակցել եզրափակչին[6]։
Մարինելլա Բորտոլուցցին մահացել է 2024 թվականի օգոստոսի 17-ին։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)