Մարիո Կապանա իտալ.՝ Mario Capanna | |||
Մարիա Կապանան Իտալիայի պատգամավորների պալատում | |||
| |||
---|---|---|---|
1983 թվականի հուլիսի 12 - 1987 թվականի հուլիսի 1 | |||
| |||
1979 - 1984 | |||
Կուսակցություն՝ | Պրոլետարական միասնական կուսակցություն, Պրոլետարական ժողովրդավարություն, Ծիածանագույն կանաչներ, Կանաչների դաշնություն | ||
Կրթություն՝ | Սուրտ Սրտի կաթոլիկ համալսարան Միլանի համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | Փիլիսոփայական գիտությունների թեկնածու | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ, գրող | ||
Ազգություն | Իտալիա | ||
Դավանանք | Կաթոլիկ | ||
Ծննդյան օր | հունվարի 10, 1945 (79 տարեկան) | ||
Ծննդավայր | Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | Իտալիա | ||
Կայք՝ | mariocapanna.it | ||
Մարիա Կապանա (իտալ.՝ Mario Capanna, հունվարի 10, 1945, Città di Castello, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, 1968-1969 թվականների ցույցերի «Նոր ձախերից» մեկն է։ Այսօր նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն[2]։
Մարիո Կապանան ծնվել է 1945 թվականի հունվարի 10-ին Իտալիայում։ 1963 թվականից ուսանել է Սուրբ Սրտի Կաթոլիկ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1967 թվականի ուսանողական անկարգություններից հետո հեռացվել է համալսարանից։ Սակայն հետագայում Մարիոն կարողացել է ուսումը շարունակել Միլանի համալսարանում, որտեղ նա ստացել է փիլիսոփայության աստիճան, և դառնալ ուսանողական առաջնորդ։ Մարիո Կապանան մասնակցել է ոստիկանության և իտալական Սոցիալական շարժման կողմնակիցների հետ բախումներին։
1983 թվականից մինչև 1987 թվականը եղել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, իսկ 1989 թվականին մասնակցել է «Կանաչ ծիածան» նոր կուսակցության ստեղծմանը (իտալ.՝ Verdi Arcobaleno): Դրանից բացի Կապանան եղել է նաև Լոմբարդիայի տարածաշրջանային և Միլանում քաղաքային խորհրդական։ «Մաքուր ձեռքեր» անվանումով դատական քննությունից հետո, որը գրեթե ոչնչացրել է այսպես կոչված առաջին հանրապետությունը, Կապանան ամեն կերպ փորձել է գտնել քաղաքական կուսակցություն, որը կայուն կհամաձայնվեր նրա գաղափարախոսության հետ[3]։ Չնայած այն հանգամանքին, որ նա միշտ հանդես է եկել ձախ շարժումներում, Մարիոն ընդունել է մի դիրքորոշում, որը կարելի է անվանել որպես անկախ ձախ[4]։
2001 թվականին վարչական ընտրությունների ժամանակ Մարիո Կապանան իրեն ներկայացրել է որպես Կաստելո քաղաքում քաղաքապետի թեկնածու։ Նա հավաքել է ընդամենը 6 822 ձայն և պայքարը ավարտել դեռ առաջին փուլում։
Նա գենետիկ իրավունքների կոմիտեի տնօրենն է, որը տրամադրում է կենսատեխնոլոգիաների իրավական կարգավորման վերաբերյալ տեղեկատվություն։ Այն աշխատում է 2002 թվականից որպես անկախ գիտական և մշակութային ասոցիացիա, որը զբաղվում է հետազոտություններով, տեղեկատվությամբ, հավելվածների նախագծմամբ և կենսատեխնոլոգիական նորարարությունների ազդեցության տարբեր ձևերով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կապանա» հոդվածին։ |
|