Մարիսսա Մեյեր անգլ.՝ Marissa Meyer | |
---|---|
Ծնվել է | 1984[1][2] |
Ծննդավայր | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3] |
Մասնագիտություն | գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Pacific Lutheran University? |
Ուշագրավ աշխատանքներ | The Lunar Chronicles? |
Կայք | marissameyer.com universeofmarissameyer.com |
Մարիսսա Մեյեր (անգլ.՝ Marissa Meyer, 1984[1][2], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ[3]), ամերիկացի վիպասանուհի։ Նրա «Լուսնային Տարեգրության» գրքերի շարքի առաջին հատորը՝ «ԿիբերՄոխրոտ», որը նրա դեբյուտային վեպն էր, հրատարակվել է 2012 թվականի հունվարի 3–ին։
Մարիսսա Մեյերը ծնվել է Տակոմա (Վաշինգտոն) քաղաքում՝ ԱՄՆ։ Ավարտել է Խաղաղօվկիանոսյան լյութերական համալսարանը, որտեղ աստիճան է ստացել ստեղծագործական գրության ոլորտում։ «ԿիբերՄոխրոտ» վեպը գրելուց առաջ Մեյերը հինգ տարի աշխատել է գրքի խմբագիր և գրել է «Սեյլոր Մուն»–ի համար ֆանֆիկ՝ Ալիսյա Բլեյդ կեղծանվան տակ։ The News-Tribune -ին տված հարցազրույցում նա ասել է, որ ֆանֆիկ գրելը օգնել է նրան յուրացնել ստեղծագործական գրությունը, տվել է ակնթարթային արձագանքելու ընդունակություն և սովորեցրել է քննադատությանը[4]։
Մարիսսա Մեյերը ամուսնացած է Ջեսսի Թեյլորի հետ[4]։ 2015 թվականին նա ամուսնու հետ որդեգրել է երկու երկվորյակ աղջիկների՝ Սլոունին և Դիլեյնիին[5]։
Մարիսսա Մեյերը հայտնում է, որ սկզբից «ԿիբերՄոխրոտը» գրելիս նրան ոգեշնչել է 2008 թվականի Վեպի գրության միջազգային ամսվա մասնակցությունը, որտեղ նա գրել է «Կոշկակար կատուն»՝ ֆուտուրիստական տարբերակով[4]։ Քառահատորյակ «Լուսնային Տարեգրությունը» վեպի ամեն հատորը հիմնվում է «Մոխրոտ», «Կարմիր Գլախարկ», «Ռապունցել» և «Սպիտակաձյունիկ» հեքիաթների վրա[4][6]։ Առաջին հատոր՝ «ԿիբերՄոխրոտը», եղել է New York Times բեստսելերը[7]։
2013 թվականին Մեյերը պայմանագիր է կնքել Feiwel & Friends հրատարակչության հետ երկու գրքի համար «young adult» ժանրով՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» և «Որդերի թագուհիներ»։ Առաջին գիրքը՝ «Անսիրտը», հրատարակվել է 2016 թվականի աշնանը։ Այն անկախ վեպ է։ Այս գրքից հետո Publishers Weekly –ն ազդարարել է դրանից հետո հերոսների մասին գրքերի շարքի լույս տեսնելը[8]։ Արդյունքում «Ռենեգատներ» գիրքը հրատարակվել է 2017 թվականի աշնանը։
|