Քաղաքացիությունը | Իռլանդիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 12, 1972[1] (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա | ||
Հասակ | 176 սանտիմետր | ||
Քաշ | 69 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարկ Կինսելա (անգլ.՝ Mark Kinsella, օգոստոսի 12, 1972[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ներկայումս զբաղեցնում է «Դրոեդա Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 2002 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Կինսելի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոլչեստեր Յունայթեդ» ակումբում, որի հիմնական թիմում դեբյուտը նշել է 1989 թվականին։ 1996 թվականին 150 հազար ֆունտ ստերլինգով տեղափոխվել է «Չարլտոն Ատլետիկ», որտեղ անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները, Չարլտոնում դարձել է թիմի առաջատար և ավագ, նրա հետ դուրս եկել Պրեմիեր Լիգա։ Չարլտոնից հետո Կինսելը խաղացել է ևս մի քանի ակումբներում, սակայն ոչ մի տեղ չի հասել իր նախկին մակարդակին։
Ազգային հավաքականի կազմում Կինսելան անցկացրել է 48 հանդիպում, խփել է 3 գոլ։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանը։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Կինսելան մեկ հանդիպում է անցկացրել «Ուոլսոլ»-ի գլխավոր մարզիչի պաշտոնակատարի կարգավիճակում։ Հետագայում աշխատել է «Չարլտոն Ատլետիկ»-ի պահեստային թիմի մարզիչ, մարզել է «Դեյվենտրի Թաուն»-ը, 2012-2014 թվականներին աշխատել է «Կոլչեստեր Յունայթեդ»-ում՝ որպես մարզչի օգնական։ 2015 թվականից իռլանդական «Դրոդա Յունայթեդ» ակումբի առաջին թիմի մարզիչը[2]։
|