Մարկ Ռիչ անգլ.՝ Marc Rich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1934[1] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա[2] |
Մահացել է | հունիսի 26, 2013[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լյուցերն, Շվեյցարիա[2] |
Գերեզման | Einat |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Իսպանիա, Բելգիա և Իսրայել |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան, Forest Hills High School? և Rhodes Preparatory School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ և գործարար |
Աշխատավայր | Phibro?[3] |
Ամուսին | Denise Eisenberg Rich? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | marcrich.ch |
Marc Rich Վիքիպահեստում |
Մարկ Ռիչ (անգլ.՝ Marc Rich), ի ծնե՝ Մերսել Դավիթ Ռեյխ (հոլ.՝ Marcell David Reich, դեկտեմբերի 18, 1934[1], Անտվերպեն, Բելգիա[2] - հունիսի 26, 2013[1], Լյուցերն, Շվեյցարիա[2]), ամերիկացի ձեռնարկատեր, «Marc Rich & Co» թրեյդինգային ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է «Glencore», ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին), միլիարդատեր[4]։ Նրա սեփական կապիտալը 2012 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[5]։ Մահացել է 2013 թվականի հունիսի 26-ին Շվեյցարիայում[6][7]։ Թաղված է Իսրայելում[5]։
Մարկ Ռիչը գործարար շրջանակներում հայտնի է նրանով, որ առաջին անգամ նավթի մեծածախ առևտրի պրակտիկայում մտցրել է տեղում գործարքների մեխանիզմը։ «The Economist» ամսագրի կարծիքով՝ այս նորամուծությունը «հեղափոխություն է արել»[5]։ 1970 թվականին Ռիչը ստեղծել է հարթակ նավթի փոքր խմբաքանակների հետ գործարքներ կնքելու համար՝ ի տարբերություն երկարաժամկետ պայմանագրերի, որոնք կնքվել են խոշոր մատակարարների և սպառողների միջև[5]։ Մասնավորապես, Ռիչը հարթակում սկսել է նավթ վաճառել Իրանից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո[5]։ Ռիչն իր կենսագիր Դենիել Ամմանին ասել է, որ առավել շահավետ գործարքները նա կատարել է՝ շրջանցելով միջազգային էմբարգոն[8]։
Ռիչի առևտրային հարթակը խախտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ առևտրի վրա դրված էմբարգոն։ Բացի այդ՝ ամերիկյան իշխանությունները Ռիչին մեղադրել են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ։ 1983 թվականին Ռիչը ձերբակալությունից առաջ՝ վերջին պահին, թաքնվել է հետաքննությունից և ԱՄՆ-ից փախել Շվեյցարիա[5][Ն 1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռիչ» հոդվածին։ |
|