Մարկո Բանիչ | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 31, 1984 (40 տարեկան) | |
---|---|---|
Ծննդավայր | Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | |
Մարկո Բանիչ (անգլ.՝ Marko Banić, օգոստոսի 31, 1984, Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ունի 2․06 մ․ հասակ և խաղացել է կենտրոնական և ծանր հարձակվողի դիրքերում։
Բանիչը խաղացել է «Զադար» և «Բիլբաո» ակումբներում։ Ընտրվել է որպես 2010 թվականի Եվրոգավաթակիր[1]։
2012 թվականի հունիսին եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «UNICS Kazan» ակումբի հետ[2], բայց լուծարել այն ծնկի վնասվածքի պատճառով[3]։
2013 թվականի սեպտեմբերին երկամյա պայմանագիր է կնքել իսպանական «Էստուդիանտես» ակումբի հետ[4]։ 2014 թվականի սեպտեմբերին հեռացել է «Էստուդիանտես» ակումբից և մեկամյա պայամանգիր կնքել գերմանական «Ալբա Բեռլին» ակումբի հետ[5][6]։
2015 թվականին վերադարձել է «UNICS Kazan» և կնքել 1+1-ամյա պայմանագիր[7]։
2017 թվականի դեկտեմբերի 13-ին պայմանագիր է կնքել թուրքական «Pınar Karşıyaka» ակումբի հետ[8]։
2018 թվականի նոյեմբերի 10-ին նա պայմանագիր է կնքել Խորվաթիայի չեմպիոն «Cedevita Zagreb» ակումբի հետ[9]։
Բանիչը Խորվաթիայի բասկետբոլի ազգային հավաքականների կազմում մասնակցել է 2007 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը, 2008 թվականի Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարին, 2009 թվականի բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Բանիչ» հոդվածին։ |
|