Մարջորի Բոուեն (անգլ.՝ Marjorie Bowen, իրական անունը` Գաբրիել Մարգարետ Քեմփբել, (անգլ.՝ Mrs Gabrielle Margaret V[ere] Long née Campbell, նոյեմբերի 1, 1885(1885-11-01)[2] կամ 1886[3], Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - դեկտեմբերի 23, 1952(1952-12-23)[4][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի գրող, պատմական և գոթական վեպերի, ինչպես նաև «հորրոր»` սարսափ ոճի ստեղծագործությունների հեղինակ[5]։ Նրա գրական ժառանգությունը կազմում է ավելի քան 150 ստեղծագործություն, որի մեծ մասը հրատարակվել է Մարջորի Բոուեն կեղծանվամբ։ Նա իր աշխատանքները գրել է նաև` օգտվելով Ջոզեֆ Շիրինգ (անգլ. ՝ Joseph Shearing) և մի քանի այլ կեղծանուններից, իսկ գրքերի մի մասը հրապարակել է իր իրական անունով։ Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ նա գրել է մի քանի չարագուշակ գոթական վեպեր, որոնք ներծծված են միստիկայի և վախի մթնոլորտով։ Նրա մի քանի գրքեր էկրանավորվել են։
Բոուենը ծնվել է 1885 թվականին Հեմփշիրի Հեյլինգ կղզում։ Ալկոհոլիզմով տառապող հայրը թողել է ընտանիք, Երբ Մարջորին դեռ երիտասարդ էր, և, ի վերջո, հայտնաբերվել է մահացած Լոնդոնի փողոցներից մեկում։ Նա քրոջ հետ մեծացել է աղքատության մեջ պակաս սիրալիր մոր հետ[6]։ Մարջորիի գրական ակտիվ գործունեությունը դարձել է նրա ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրը։
Մարջորին ամուսնացած է եղել երկու անգամ. առաջին անգամ 1912 թվականին նա ամուսնացել Է Սիցիլիայի բնակիչ Էմիլիո Կոնստանցա Զեֆերինոյի հետ, սակայն այդ ամուսնությունը դժբախտ է եղել։ 1916 թվականին Զեֆերինոն մահացել է տուբերկուլյոզից։ Դրանից հետո Մարջորին երկրորդ անգամ ամուսնացել է Արթուր Լ. Լոնգի հետ։ Բոուենը չորս երեխա ուներ. որդի և դուստր (մանուկ հասակում մահացած) Կոստանցայից և Լոնգից երկու որդի[6]։
Մարջորի Բոուենի գրական դեբյուտը տեղի է ունեցել 1906 թվականին՝ «Միլանյան իժ» գրքով (անգլ.՝ The Viper of Milan), որի գործողությունը տեղի էին ունենում միջնադարյան Իտալիայում[6]։ Գիրքը մերժվել է մի քանի հրատարակիչների կողմից, որոնք երիտասարդ կնոջ համար նպատակահարմար չեն համարել նման վեպ գրելը, սակայն հրապարակումից հետո այն դարձել է բեսթսելլեր[6]։ Դրանից հետո ամբողջ կյանքում, մինչև մահ, նա չի դադարել զբաղվել գրական ակտիվ գործունեությամբ[7]։
Բոուենը մահացել է 1952 թվականի դեկտեմբերի 23-ին Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Չարլզի հիվանդանոցում` ննջասենյակում ընկնելու հետևանքով ուղեղի լուրջ ցնցումից հետո[8]։
«Տիկին Նել Գվին» (անգլ.՝ Mistress Nell Gwynne) վեպը, որը գրվել է Ջոզեֆ Շիրինգ կեղծանունով և հրատարակվել է 1926 թվականին, էկրանավորվել է ռեժիսոր Հերբերտ Ուիլքոքսի կողմից նույն թվականին։ Ֆիլմում նկարահանվել են Դորոտի Գիշը և Ռենդլի Օրտոնը։
Black Magic: a Tale of the Rise and Fall of the Antichrist (1909): Լեգենդ այն մասին, թե ինչպես է Ուրսուլա անունով կախարդը կարողացել զբաղեցնել Հռոմի պապի պաշտոնը։ (Հովհաննա պապուհի)
I Will Maintain (1910)
God and the King (1911)
Defender of the Faith (1911)
God’s Playthings (1912)
The Rake’s Progress (1912)
The Quest of Glory (1912)
A Knight of Spain (1913)
The Two Carnations (1913)
Prince and Heretic (1914)
Because of These Things (1915)
Mr Washington (1915)
Shadows of Yesterday (1916)
Curious Happenings (1917), կարճ պատմվածքների ժողովածու
Crimes of Old London (1919), կարճ պատմվածքների ժողովածու
The Cheats, A Romantic Fantasy (1920)
Roccoco (1921)
The Haunted Vintage (1921)
Stinging Nettles (1923): Կիսաինքնակենսագրական պատմություն, որը պատմում է սիցիլիացի Զեֆերինոյի հետ Մարջորիի անհաջող ամուսնության մասին։
Seeing Life! (1923)
Mistress Nell Gwynne (1926) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Էկրանավորվել է նույն թվականին ռեժիսոր Հերբերտ Ուիլքոքսի կողմից։
«Five Winds» (1927)
The Pagoda (1927)
Dark Ann (1927), կարճ պատմվածքների ժողովածու
Exits and Farewells (1928)
General Crack (1928) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)։ Էկրանավորվել է 1930 թվականին (ֆիլմը գլխավոր դերերից մեկում նկարահանվել է Ջոն Բերիմորը։
The Golden Roof (1928)
Sheep’s Head and Babylon, and Other Stories of Yesterday and Today (1929), կարճ պատմվածքների ժողովածու
Dickon (1929)
The Great Weird Stories (1929) (գրված է Arthur Neale կեղծանվամբ)
The Devil’s Jig (1930) (գրված է Robert Paye կեղծանվամբ)
The Rocklitz (այս անվանումով վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում) կամ The Prince’s Darling (այս անվանումով վեպը հրատարակվել է ԱՄՆ-ում) (1930) (գրված է George Preedy կեղծանվամբ)
Grace Latouche and the Warringtons (1931), կարճ պատմվածքների ժողովածու
The Shadow on Mockways (1932): Պիեսը բեմադրվել է Փարիզի Գրան Գինյոլի թատրոնի բեմում։
Forget-me-Not (1932) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
The Veil’d Delight (1933)
Great Tales of Horror (1933)
Julia Roseingrave (1933) (գրված է Robert Paye կեղծանվամբ)։ Պատմություն կախարդության և գաղտնի արվեստի մասին, որոնց տիրապետում են վհուկները։
The Last Bouquet, Some Twilight Tales (1933), կարճ պատմվածքների ժողովածու
Dr Chaos and the Devil Snar’d (1933) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)
The Triumphant Beast (1934)
The Scandal of Sophie Dawes (1934): Վեպ կուրտիզանուհի Սոֆի Դոուզի մասին, որը ծագում էր սոցիալական ցածր շերտերից։ Բոուենը նկարագրում է նրան` օգտագործելով «գռեհիկ անբարոյական կին», «երիտասարդ քաշ եկող» և «կեղտաջրի առնետ» մակդիրներ[9]։
Moss Rose (1934) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Վեպը էկրանավորվել է 1947 թվականին։
More Great Tales of Horror (1935)
The Angel of the Assassination (1935) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), Շարլոտ Կորդեի վեպ-կենսագրությունը
The Poisoners (1936) (գրված է George R. Preedy կեղծանվամբ)
Trumpets at Rome (1936)
This Shining Woman (1937)
Wrestling Jacob. A study of the life of John Wesley and some members of the family. (1937)
God and the Wedding Dress (1938)
Orange Blossoms (1938) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), կարճ պատմվածքների ժողովածու
Blanche Fury (1939) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Էկրանավորվել է 1948 թվականին։
Mr. Tyler’s Saints (1939)
The Circle in the Water (1939)
The Debate Continues: being the Autobiography of Marjorie Bowen (1939) (գրված է Մարգարետ Քեմփբել կեղծանվամբ)
Ethics in Modern Art (1939)
The Crime of Laura Sarelle (1941) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։ Ուիլ Կապին այս վեպի վերաբերյալ իր գրախոսությունում հետևյալ կերպ է արտահայտվել. «Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է խտղտացնել իր նյարդերը և ցանկանում է սուր հույզեր ապրել, նա պետք է կարդա պարոն Շիրինգի տպավորիչ վեպը սիրո, մահվան և ճակատագրական կյանքի մասին։ Միացեք Շիրինգի արվեստին և դուք կհանդիպեք պոեզիայի կամ արձակի մեջ երբևէ ստեղծված կնոջ ամենավտանգավոր կերպարներից մեկին»։
The Golden Violet (1941) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
The Spectral Bride Այլ հրատարակություններում վեպը լույս է տեսել նաև The Fetch (1942) վերնագրով (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)։
Airing in a Closed Carriage (1943), էկրանավորվել է 1947 թվականին
The Abode of Love (1944) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ)
So Evil My Love (1947) (գրված է Ջոզեֆ Շիրինգ կեղծանվամբ), պատմում է Չարլզ Բրավոյի սպանության մասին. վեպը էկրանավորվել է 1948 թվականին։
The Bishop of Hell and Other Stories (1949), ընտրված պատմություններ Մարջորիի վաղ ստեղծագործություններից։
The Man with the Scales (1954)
Kecksies and Other Twilight Tales (1976), կարճ պատմվածքների ժողովածու
↑ 4,04,14,24,34,44,5Calendars of the Grants of Probate and Letters of Administration — Winchester: 1953. — Vol. L. — P. 414.
↑«Marjorie Bowen» in Jack Sullivan (ed) (1986) The Penguin Encyclopedia of Horror and the Supernatural: 50
↑ 6,06,16,26,3"Long, Mrs. Gabrielle Margaret Vere (Campbell)", in Stanley J. Kunitz and Howard Haycraft, Twentieth Century Authors, A Biographical Dictionary of Modern Literature, (Third Edition). New York, The H.W. Wilson Company, 1950, (pp. 845–6)