Մարվին Ջոն Հիմեյեր (անգլ.՝ Marvin John Heemeyer, հոկտեմբերի 28, 1951(1951-10-28), Castlewood, Համլին շրջան, Հարավային Դակոթա, ԱՄՆ - հունիսի 4, 2004(2004-06-04), Գրենբի, Գրանդ շրջան, Կոլորադո, ԱՄՆ), զոդող, Գրենբիում (Կոլորադո) ավտոարհեստանոցի տեր։ Հողամասի հարցով՝ որի վրա էր գտնվում իր արհեստանոցը, Mountain Park ընկերության (ցեմենտի գործարան) հետ երկարատև ընդհարումից հետո, սարքել է զրահապատ բուլդոզեր (Komatsu D355A-3) և դրանով քանդել ընկերությանը պատկանող 13 շենքեր, որից հետո ինքնասպան է եղել։ Այս իրադարձությունը ԶԼՄ-ներում և համացանցում հայտնի է որպես «Մարվին Հիմեյերի պատերազմ», իսկ նրա բուլդոզերը՝ որպես «Քիլդոզեր» (անգլ.՝ KillDozer)[1]։