Մարտին Պատերսոն

Մարտին Պատերսոն
անգլ.՝ Martin Paterson
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1987(1987-05-10)[1] (37 տարեկան) կամ մայիսի 13, 1987(1987-05-13)[2] (37 տարեկան)
Ծննդավայր Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մարտին Էնդրյու Պատերսոն (անգլ.՝ Martin Andrew Paterson, մայիսի 10, 1987(1987-05-10)[1] կամ մայիսի 13, 1987(1987-05-13)[2], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սթոք Սիթի» և «Գրիմսբի Թաուն»-ում վարձակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերսոնը «Բըրնլի»-ի կազմում է

Պատերսոնը ծնվել է անգլիական Սթոք-օն-Թրենտում և ինը տարեկանում ընդունվել «Պորտ Վեյլա» ակումբի ֆուտբոլային դպրոց, սակայն արդեն 1998 թվականին տեղափոխվել է «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակադեմիա[3]։ 2004 թվականին նա ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ 2005 թվականի ապրիլի 16-ին «Պլիմուտ Արգայլ»-ի դեմ խաղում Պատերսոնը նորամուտը նշեց թիմի կազմում՝ փոխարինելով Քրիս Գրինակրիին։ Կես տարի անց «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դեմ խաղում Մարտինն իր առաջին գոլն է խփել «Սթոք»-ի կազմում[4]։ Իր առաջին մրցաշրջանում նա 12 հանդիպում է անցկացրել խաղադաշտ դուրս գալով, այդ պատճառով մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը նրան ուղարկել է «Գրիմսբի Թաուն» ակումբ։

2006 թվականի նոյեմբերի 25-ին «Ակրինգտոն Սթենլի»-ի դեմ խաղում Պատերսոնը նորամուտը նշեց նոր թիմի երկրորդ լիգայում։ Այդ նույն խաղում նա խփեց իր առաջին գոլը։ 2007 թվականի փետրվարին Մարտինը վերադարձավ «Սթոք Սիթի», չնայած նրան, որ «Գրիմբսի»-ն շատ էր ցանկանում պահել նրան իր մոտ։

«Սկանտրոպ Յունայթեդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի ամռանը «Սկանտորպ Յունայթեդ»-ի մենեջեր Նայջել Էդկինսը պայմանագիր կնքեց Պատերսոնի հետ, որպես փոխարինող՝ ակումբից հեռացած Բիլլի Շարփին։ «Հարթլպուլ Յունայթեդ»-ի դեմ մեկնարկային խաղում Մարտինը խփել է հաղթական գոլ։ Նոյեմբերի 2-ին Պատերսոնը 11 խաղում խփել է իր 7-րդ գոլը նոր թիմի կազմում և հրավեր է ստացել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականից[5]։ 2008 թվականի հունվարին «Նորվիչ Սիթի»-ն Մարտինի համար առաջարկել էր 850 հազար ֆունտ ստերլինգ, սակայն մերժում էր ստացել։ 2008 թվականի հունիսի 21-ին «Սկանտորպ»-ի ղեկավարությունը որոշել էր քննարկել հարձակվողի վերաբերյալ առաջարկները և 1 միլիոն ֆունտով վաճառել նրան «Բըրնլի»-ին։

Հունիսի 23-ին Պատերսոնը կնքել է 4 տարվա պայմանագիր։ Օգոստոսի 9-ին «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի դեմ խաղում Մարտինը նորամուտը նշեց նոր ակումբում[6]։ Այդ խաղում նա իր առաջին գոլն է խփել նոր թիմի կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա խփել է 19 գնդակ և օգնել ակումբին դուրս գալ Պրեմիեր լիգա։ Օգոստոսի 15-ին իր հարազատ «Սթոք Սիթի»-ի դեմ խաղում Պատերսոնը նորամուտը նշեց Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում[7]։ 2010 թվականի փետրվարի 21-ին «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում Մարտինն իր առաջին գոլն է խփել Պրեմիեր լիգայում[8].

«Հադերսֆիլդ Թաուն»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 25-ին, ազատ գործակալի կարգավիճակով, Պատերսոնը պայմանագիր է կնքել «Հադերսֆիլդ Թաուն»-ի հետ։ Օգոստոսի 3-ին «Նոթինգհեմ Ֆորեստ»-ի դեմ խաղում նա նորամուտը նշեց նոր ակումբում[9]։

«Օրլանդո Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 26-ին Պատերսոնը վարձակալվել է ՄԼՍ-ի «Օրլանդո Սիթի» ակումբի կողմից[10]։ Մրցաշրջանի ընթացքում նա տեղափոխվեց «Օրլանդո» ակումբի հիմնական կազմ, բայց վնասվածքների պատճառով խաղացել է միայն չորս խաղերում, և օգոստոսին նրա պայմանագիրը ակումբի խզել է կողմերի փոխհամաձայնությամբ[11]։

2015 թվականի սեպտեմբերին Պատերսոնը միացավ Առաջին Լիգայի Բլեքպուլ ակումբին[12]։ «Ծովափնյաների» կազմում նա մասնակցել է ընդհանուր առմամբ 19 խաղի, գոլեր չի խփել։ 2016 թվականի մայիսին նա հայտնվել էր վեց խաղացողների թվում, որոնց պայմանագրերը երկարացվել էին[13]։

2016 թվականի օգոստոսին Պատերսենը միացել է «Պորտ Վեյլ» ակումբին։ «Վեյլ»-ում անցկացրած 18 խաղերում նա խփել է երկու գոլ։  Կարճաժամկետ պայմանագիրը լրանալուց հետո՝ 2016 թվականի վերջին, Պատերսոնը հեռացել է ակումբից[14]։

«Տամպա-Բեյն Ռաուդիս»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտին Պատերսոնը միացավ «Տամպա-Բեյ Ռաուդիս» ակումբին։

2018 թվականի հունվարին Պատերսոնը պայմանագիր է կնքել Հնդկական Սուպերլիգայի ԱՏԿ ակումբի հետ[15]։ Հունվարի 25-ին կայացած մեկնարկային խաղում նա աչքի է ընկել խփած գնդակով, սակայն նրա գոլին «Չենային»-ը պատասխանել է երկու գոլով[16]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերսոնը ծնվել է Անգլիայում, բայց քանի որ նա իռլանդական արմատներ ունի, սկսել է հանդես գալ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ 2007 թվականի նոյեմբերի 17-ին Իսպանիայի հավաքականի դեմ Եվրո 2008 թվականի ընտրական խաղում նա նորամուտը նշեց ազգային թիմում։ 2012 թվականի մարտի 15-ին Ֆինլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում Մարտինն իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում[17]։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Ռուսաստանի հավաքականի դեմ 2014 թվանակի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Պատերսոնը դարձել է հաղթական գոլի հեղինակ[18]։

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Մրցույթ
01. 2012 թվականի օգոստոսի 15 Ուինձոր Պրակ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Ֆինլանդիա Ֆինլանդիա 3:3 Ընկերական խաղ
02. 2013 թվականի օգոստոսի 14 Ուինձոր Պրակ, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա Ռուսաստան Ռուսաստան 1:0 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)
03. 2013 թվականի սեպտեմբերի 10 Ժոզի Բարտել, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ Լյուքսեմբուրգ 2:3 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (Ընտրական մրցաշար, ՈՒԵՖԱ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/martin-paterson
  3. «Patto happy to avoid 'grief' of a Vale homecoming». The Sentinel (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «Sheff Wed 1–1 Stoke». BBC (անգլերեն). 2006 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Paterson Earns Senior Call». Scunthorpe United F.C. (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 11-ին.
  6. «Шеффилд Уэнсдей VS. Бернли 4:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 9.
  7. «Сток Сити VS. Бернли 2:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 15.
  8. «Астон Вилла VS. Бернли 5:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 21.
  9. «Ноттингем Форест VS. Хаддерсфилд Таун 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 3.
  10. «Orlando City SC Acquires Striker Martin Paterson on Loan». Orlando City Soccer Club (անգլերեն). 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  11. «Orlando City SC mutually terminate contract of forward Martin Paterson». MLSsoccer.com (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  12. «Martin Paterson: Northern Ireland striker signs for Blackpool». BBC Sport (անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  13. William Watt (2016 թ․ մայիսի 11). «Pool release six including skipper». Blackpool Gazette (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  14. Mike Baggaley (2016 թ․ դեկտեմբերի 26). «Martin Paterson leaves Port Vale». Stoke Sentinel (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  15. «ATK announce 3 new crucial signings». Khel Now (անգլերեն). 2018 թ․ հունվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  16. Ritabrata Banerjee (25.01.2018). «ISL 2017-18: ATK 1-2 Chennaiyin FC - Super Machans edge past toothless defending champions to climb to summit». Goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
  17. «Северная Ирландия VS. Финляндия 3:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 15.
  18. «Северная Ирландия VS. Россия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Պատերսոն» հոդվածին։