Մարտին Քրիմփ անգլ.՝ Martin Crimp | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1956[1][2] (68 տարեկան) |
Ծննդավայր | Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան, դրամատուրգ, լիբրետիստ, սցենարիստ, թարգմանիչ և կոմպոզիտոր |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Եկատերինայի քոլեջ և Pocklington School? |
Պարգևներ | |
Martin Crimp Վիքիպահեստում |
Մարտին Քրիմփ (անգլ.՝ Martin Andrew Crimp, փետրվարի 14, 1956[1][2], Դարթֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դրամատուրգ և թարգմանիչ, «հետդրամատիկական թատրոնի» ամենաշատ պահանջված հեղինակներից մեկը։
Ծնվել է երկաթուղային ինժեների ընտանիքում։ Սովորել է Լոնդոնի և Յորքշիրի քոլեջներում։ 1978 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ ուսանողական բեմում բեմադրվել է նրա «Զնգոց» (անգլ.` Clang) պիեսը։ Այնուհետև նրա պիեսներն սկսել է բեմադրել Ռիչմոնդի Orange Tree Theatre-ը, իսկ 1990 թվականից` Ռոյալ Կորտ մայրաքաղաքային թատրոնը, որտեղ նա 1997 թվականին դարձել է հրավիրված դրամատուրգ։
Քրիմպի պիեսները, որոնց հիմքում, որպես կանոն, բռնության գործողություններ են, հաճախ դասվում են «թատրոնը` ուղիղ դեմքին» (անգլ.՝ in-yer-face-theatre) ազդեցիկ ուղղությանը, չնայած որ ինքը` հեղինակը համաձայն չէ այս սահմանման հետ[3]։
Քրիմփի դրամաներն ակտիվորեն թարգմանվում են ֆրանսերեն, գերմաներեն, հոլանդերեն և այլ լեզուներով, դրանք բեմադրվում են աշխարհի շատ բեմերում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Քրիմփ» հոդվածին։ |
|