Մարտին ֆոն Վագներ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1777[1][2][3][…] |
Ծննդավայր | Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա |
Մահացել է | օգոստոսի 8, 1858[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ |
Գերեզման | Campo Santo Teutonico |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն և Electorate of Bavaria |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, art agent, մեկենաս և history painter |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գերմանիայի հնագիտական ինստիտուտ |
Johann Martin von Wagner Վիքիպահեստում |
Յոհան Մարտին ֆոն Վագներ (գերմ.՝ Johann Martin von Wagner, հունիսի 24, 1777[1][2][3][…], Վյուրցբուրգ, Ստորին Ֆրանկոնիա - օգոստոսի 8, 1858[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ), գերմանացի քանդակագործ, փորագրող, մեկենաս, նկարիչ, հնագետ, պատմաբան և արվեստի կոլեկցիոներ, Վյուրցբուրգի պատվավոր քաղաքացի։
Մարտին ֆոն Վագները պալատական քանդակագործ Յոհան Ալեքսանդր Վագների որդին է (1730-1809)։ Վարպետության առաջին դասերը ստացել է հոր արվեստանոցում։ 1797 թվականից Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում սովորել է գեղանկարչություն, որտեղ «Էնեյը խնդրում է իր մորը՝ Վեներային, Կարթագենի ճանապարհին» նկարի համար ստացել է Ակադեմիայի առաջին մրցանակը։ 1802 վերադարձել է Վյուրցբուրգ։
1803 թվականին ծանոթացել է Գյոթեի հետ և ընդունվել «Վյուրցբուրգյան արվեստի ընկերների միություն»։ Գյոթեի աջակցության շնորհիվ Վյուրցբուրգի համալսարանում աշխատանք է ստացել որպես նկարչության պրոֆեսոր։ Վյուրցբուրգում կայացած գեղարվեստական մրցույթում «Ոդիսևս և Պոլիֆեմ» նկարի համար արժանացել է առաջին մրցանակին։ 1803-1804 թվականներին ապրել է Փարիզում։ Այնուհետև իր գեղարվեստական կրթությունն ավարտելու համար երկամյա ուսումնական այց է կատարել Իտալիա՝ Հռոմ[4]։ Այստեղ նա ծանոթացել է Բավարիայի ապագա թագավորի՝ կրոնպրինց Լյուդվիգի հետ։ 1827 թվականից որպես Լյուդվիգ I թագավորի արվեստի ստեղծագործությունների պահապան՝ Վագներն ապրել է թագավորի նախկին կալվածատանը՝ Վիլլա Մալթայում։
Հռոմում Վագները կրոնպրինց Լյուդվիգի հավաքածուի համար նշանակվել է արվեստի գործերի գնման լիազոր (արվեստի գործակալ)[5]։ Նրա ձեռք բերածներից էին Ֆաուն Բարբերինին[6] և Ապոլոն Բարբերինին, Աֆայայի տաճարի մուտքը զարդարող արձանները և այլն։
Նրա խորհրդով Լյուդվիգը Մյունխենում ստեղծել է Գլիպտոտեկա՝ հին հունական և հին հռոմեական քանդակի հավաքածուով, որոնք Վագները ձեռք է բերել Լյուդվիգի համար։
Ժամանակի ընթացքում Վագները գեղանկարչությունից անցել է քանդակագործությանը։ Նրա գործունեությունը և բացառիկ գիտելիքները դասական հնագիտության և արվեստի պատմության ոլորտում այնքան հաջող էին Լյուդվիգի համար, որ 1825 թվականին Բավարիայի թագավորը նրան բարձրացրեց ազնվականության աստիճանի։
Յոհան Վագները մասնակցել է Քյոնիգսպլաց հրապարակի հյուսիսային մասում գտնվող Գլիպտոտեկայի շենքի կառուցմանը։ Նա Գլիպտոտեկայի մուտքի վերնաճակատին գտնվող պլաստիկ արվեստի հովանավոր Աթենաս աստվածուհուն նվիրված քանդակագործական խմբի հեղինակն է։
Լյուդվիգ I-ի պատվերով ստեղծել է ռելիեֆային ֆրիզ Վալհալլայի համար[7]՝ գերմանական մշակույթին պատկանող նշանավոր պատմական անձանց Փառքի սրահ, որը գտնվում է Ռեգենսբուրգ քաղաքից 10 կմ դեպի արևելք (Բավարիա, Գերմանիա)։ Կոչվում է «Գերմանացիների անցումը Կովկասից Կենտրոնական Եվրոպա»։ Աշաֆենբուրգի հռոմեական վիլլայի կրկնօրինակով Պոմպեջենումում ստեղծել է ներքին քանդակագործական զարդարանքներ։
1841 թվականին նշանակվել է Մյունխենի պինակոտեկի գլխավոր տնօրեն։
Մարտին Վագները մահացել է Հռոմում 1858 թվականի օգոստոսի 8-ին։ Նրա գերեզմանը գտնվում է Campo Santo Teutonico գերեզմանատանը, որը տեղակայված է Սուրբ Պետրոսի բազիլիկի մոտակայքում։
Իր հավաքած արվեստի գործերի անձնական մեծ հավաքածուն կտակել է Վյուրցբուրգի համալսարանին։ 1963 թվականին Վյուրցբուրգի նստավայրի շենքերից մեկում ստեղծվել է Մարտին Վագների թանգարանը (Martin von Wagner Museum)[8]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին ֆոն Վագներ» հոդվածին։ |
|