Մարտինուս Նեյհոֆ հոլ.՝ Martinus Nijhoff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 20, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ[4] |
Վախճանվել է | հունվարի 26, 1953[4][1][2][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Հաագա, Նիդերլանդներ[4] |
Գերեզման | The Hague (Westduin) General Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրական քննադատ և Դիմադրության մարտիկ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուտրեխտի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Georgette Hagedoorn? |
![]() |
Մարտինուս Նեյհոֆ (նիդերլանդերեն՝ Martinus Nijhoff. ապրիլի 20, 1894[1][2][3][…], Հաագա, Նիդերլանդներ[4] - հունվարի 26, 1953[4][1][2][…], Հաագա, Նիդերլանդներ[4]), հոլանդացի բանաստեղծ և էսսեիստ։ Գրականություն է ուսումնասիրել Ամստերդամում, իրավաբանություն՝ Ուտրեխտում։ Նրա դեբյուտը կայացել է 1916 թվականին De wandelaar («Թափառողը») հատորյակով։ Տարիների ընթացքում նա աստիճանաբար ավելի ու ավելի մեծ հեղինակություն ու համբավ է ձեռք բերել պոետական իր յուրահատուկ ոճով, որը փորձարարական չէ, ինչպես Պոլ Վան Օստայենինը, այդուհանդերձ առանձնանում, աչքի է ընկնում, հատկապես՝ լեզվի պարզությամբ՝ միստիկական բովանդակության զուգորդումով։ Նա գրական գործի այնպիսի վարպետ էր, ով կարողանում էր հմտորեն օգտագործել տարբեր գրական դարաշրջանների չափածո ձևեր։ Սկզբնական շրջանում հարել է սիմվոլիզմին, հետագայում նրա ստեղծագործության վրա զգալի ազդեցություն է գործել սյուրռեալիզմը։
Նեյհոֆի ամենահայտնի ստեղծագործություններից են Het Uur U-ը («H Hour», 1936) և Awater (gedicht) ծավալուն պոեմը։ (1934)։ Մի շարք սոնետներ նույնպես մեծ համբավ են բերել բանաստեղծին, մասնավորապես՝ De Moeder de Vrouw-ը («Մայրը, կինը/Տանտիկինը»), որը նվիրված է Զալտբոմելի մոտ Վաալ գետի վրա կամրջի բացմանը։ Իոսիֆ Բրոդսկին Awater պոեմը համարել է 20-րդ դարի ամենահիասքանչ պոեմներից մեկը[5]։:
Նեյհոֆը հեղինակել է նաև թատերգություններ, որոնցից հիշարժան են հատկապես «Բեթհեղեմի աստղը» (1941), «Տիրոջ օրը» (1950) դրամաները։ Բացի այդ, նա աչքի է ընկել որպես Եվրիպիդեսի, Ուիլյամ Շեքսպիրի, Շառլ Ֆերդինանդ Ռամյուի, Անդրե Ժիդի, Թոմաս Էլիոթի ստեղծագործությունների թարգմանիչ։
Մարտինես Նեյհոֆը 1953 թվականին հետմահու արժանացել է Կոնստանտեյն Հյույգենսի անվան գրական մրցանակի։
1955 թվականին Նիդերլանդներում սահմանվել է Մարտինուս Նեյհոֆի անվան գրական մրցանակ, որը շնորհվում է գեղարվեստական գրականության լավագույն թարգմանիչներին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտինուս Նեյհոֆ» հոդվածին։ |
|