Մարցելի Վիլհելմովիչ Նենցկի (անգլ.՝ Wilhelm Marceli Nencki, հունվարի 15, 1847(1847-01-15)[1], Boczki, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), կենսաքիմիկոս և մանրէաբան։ Ազգությամբ լեհ։
1870 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1877-1891 թվականներին՝ Բեռնի համալսարանի պրոֆեսոր, 1891 թվականից՝ Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի քիմիայի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է միզանյութի սինթեզն օրգանիզմում, ցույց տվել լյարդի դերն այդ պրոցեսում և առաջարկել (Ի․ Պավլովի հետ համատեղ) կաթնասունների օրգանիզմում սինթետիկ միզանյութի առաջացման տեսություններից մեկը։ Պարզել է հեմի քիմիական կառուցվածքը, տվել (լեհ քիմիկոս Լ․ Մարխլևսկու (Լ․ Marchlewski, 1869-1946 թթ.) հետ միասին) հեմոգլոբինի և քլորոֆիլի քիմիական ազգակցությունը։ Մշակել է եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պայքարի մեթոդներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 224)։
|
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|