Մեգի Լաուբսեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Malmesbury, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 17, 1973[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Strand, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և վիմագրող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ներշնչվել է | Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ |
Maggie Laubser Վիքիպահեստում |
Մարիա Մագդալենա Լաուբսեր[4], հայտնի էր որպես Մեգի Լաուբսեր (ապրիլի 14, 1886[1][2][3], Malmesbury, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն - մայիսի 17, 1973[2], Strand, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ)[5], հարավաֆրիկացի նկարիչ, փորագրող։ Իրմա Սթերնի հետ միասին համարվում են Հարավային Աֆրիկայում էքսպրեսիոնիզմի ներդրողներ[6]։ Ի սկզբանե քննադատները ծաղրանքով են վերաբերվել նրա աշխատանքներին, այնուհետև նրա ստեղծագործությունները լայն ընդունման են արժանացել, և Մեգի Լաուբսերը համարվում է հարավաֆրիկացի օրինակելի նկարիչ[7]։
Մարիա Մագդալենա Լաուբսերը ծնվել է Սվարթլենդի Bloublommetjieskloof ցորենի ագարակում[4][5] Գերհարդ Պետրուս Քրիստիաան Լաուբսերի և Յոհաննա Կատարինա Լաուբսերի (ծննդյան ազգանունը՝ Հոլմ) ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից ավագը[8]։ Լաուբսերի պատանեկան տարիներն անցել են գյուղական անհոգ միջավայրում[9][10]։
Նախ սովորել է Ռոքլենդի ագարակի դպրոցում[8], այունհետև՝ Սթելենբոսի Բլոեմհոֆ գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ սովորել է նկարել[11]։ 1901 թվականին վերադարձել է ագարակ։ Քեյփթաուն կատարած այցի ժամանակ հանդիպել է ռեալիստական ռոմանտիզմի ժանրի նկարչուհի Բեատրիս Հազելին, ով Լաուբսերին ծանոթացրել է Էդվարդ Ռոուորթի հետ[8]՝ ոգևորելով նրան նկարչություն սովորել[4]։ 1903 թվականին Լաուբսերը համոզում է ծնողներին շաբաթը մեկ անգամ գնալ Քեյփթաուն երգի դասեր առնելու։ Ճամփորդական դժվարություններն ու մոր բացասական կարծիքը նրա մեցցո-սոպրանո ձայնի վերաբերյալ, հուսալքում են նրան, և նա սկսում է ինքնուրույն նկարել[11]։
1903 թվականին Լաուբսերը երկու ամիս Ռոուորթի մոտ նկարչություն է սովորում և իր կատարած աշխատանքի համար արծաթե մեդալ է ստանում[6][11]։ 1907 թվականին Լաուբսերն ընտրվում է Հարավային Աֆրիկայի նկարիչների ընկերակցության (SASA) անդամ[5], 1909 թվականին մասնակցում է Հարավային Աֆրիկայի նկարիչների ընկերակցության և Քեյփթաունի գեղարվեստի ընկերակցության տարեկան ցուցահանդեսին։ 1910 թվականին Քեյփթաունի Սթրենդ փողոցում բացում է իր անհատական ստուդիան[11]։
1912 թվականին, երբ այցելության էր մեկնել Պրետորիաում բնակվող իր զարմիկ Գերտ Կոցիին, Ուլմարանս ընտանիքին պատկանող ագարակում աշխատում է որպես տնային դաստիարակչուհի, ինչպես նաև արվեստի և ստեղծագործության դասեր է տալիս։ Սոֆի Ֆիշերի հետ Դուրբան կատարած այցի ժամանակ ընկերանում է Յան Հենդրիկ Առնոլդ Բալվեի հետ (ով 1903-1913 թվականներին Նիդերլանդների հյուպատոսն էր Դուրբանում), ով առաջարկում է արտերկրում ֆինանսավորել նրա և քրոջ ուսման ծախսերը[7][8]։
Մեգի Լաուբսերն ակտիվ գործունեություն է ծավալել 1900 թվականից մինչև մահ՝ 1973 թվական։ Դելին Մելեի[11] կազմած կատալոգում ներառված են 1784 անհատական աշխատանքներ։ Բազմաթիվ հեղինակներ նրա աշխատանքային ոճը համարում են էքպրեսիոնիստական[5][7][12], սակայն գործերում նկատելի են նաև ֆովիզմի, պաստորալ տարրեր՝ գերմանական էքսպրեսիոնիամի նախատիպը, որի ազդեցությունը Մեգին իր վրա էր կրում[12]։
Ծնողների մահից հետո 1937 թվականին Լաուբսերը հաստատվել է Քեյփթաունում, Դրի Անկերբաալում բացել ստուդիա։ 1942 թվականին տեղափոխվել է Ստրադ, որտեղ 1947 թվականին կառուցել է Altyd Lig (Միշտ պայծառ) քոթեջը[11]։ 1946 թվականի մայիսի 28-ին Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կողմից արժանացել է պատվավոր մեդալի[4][11], 1947 թվականին «Օսկար մրցանակ» թերթի նկարի համար, 1948 թվականին գրող Էլիզաբեթ Այբերսի հետ դարձել են Հարավային Աֆրիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ[13], 1968 թվականին Հարավային Աֆրիկայի արվեստի և գիտության ակադեմիայի կողմից արժանացել է պատվո մեդալի[4][11]։
Մեգի Լաուբսերը մահացել է 1973 թվականի մայիսի 17-ին Altyd Lig-ում՝ անավարտ թողնելով պատկերակալի վրայի կտավը։
Մեգի Լաուբսերի աշխատանքները ներառված են հետևյալ խոշոր հավաքածուներում[4]՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Լաուբսեր» հոդվածին։ |
|