Մելիհ Գյոքչեք

Մելիհ Գյոքչեք
 
Կուսակցություն՝ Հայրենիքի կուսակցություն, Բարեկեցության կուսակցություն[1], Առաքինության կուսակցություն և Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ Գազի համալսարան և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 20, 1948(1948-10-20) (76 տարեկան)
Ծննդավայր Keçiören, Անկարայի մարզ, Թուրքիա[2][3][4]
Քաղաքացիություն  Թուրքիա
Զավակներ Osman Gökçek?
 
Կայք՝ melihgokcek.com

Իբրահիմ Մելիհ Գյոքչեք (թուրքերեն՝ İbrahim Melih Gökçek, հոկտեմբերի 20, 1948(1948-10-20), Keçiören, Անկարայի մարզ, Թուրքիա[2][3][4]), թուրք քաղաքական գործիչ։ Անկարայի քաղաքապետը 1994 թվականի մարտի 29-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 28-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիհ Գյոքչեքը ծնվել է Կեչիորենում։ Նրա հայրը փաստաբան էր։ Մելիհի ծնվելուց որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվել է Գազիանթեփ։ Գյոքչեքը ավարտել է Գազիանթեփի դպրոցը, այնուհետև՝ Ղազիի համալսարանը[5]։

Գյոքչեքը ծառայել է բանակում։ Ունի պահեստազորի սպայի կոչում։ Ծառայությունը անցել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում՝ Գուզելյուրտի շրջանում[5]։

Ծառայության ավարտից հետո զբաղվել է բիզնեսով։ Անդամակցել է «Հայրենիք» կուսակցությանը։ 1984-1989 թվականներին զբաղեցրել է Կեչիորենի քաղաքապետի պաշտոնը։ 1991 թվականին ընտրվել է Ազգային Մեծ ժողովի՝ «Բարօրություն» կուսակցության կողմից[5]։

1994 թվականին ընտրվել է Անկարայի քաղաքապետ։ 1999 թվականին, լինելով «Առաքինություն» կուսակցության անդամ, վերընտրվել է[5]։ Դրանից հետո անդամակցել է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Անկարայի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է 2004, 2009 և 2014 թվականներին[6].

2014 թվականին Անկարայի քաղաքապետի ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, որոնք կարող էին հանգեցնել իշխող կուսակցության թեկնածուի օգտին քվեարկության արդյունքների խեղաթյուրմանը[7]։ Գյոքչեքը 2014 թվականի ընտրություններում հաղթել է՝ մեկ տոկոսով առաջ անցնելով իր մրցակցից՝ ընդդիմության թեկնածու Մանսուր Յավաշից[8]։ Ընդդիմությունը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ձայների վերահաշվարկ, սակայն այդ պահանջը մերժվել է։ Այդ որոշման դեմ գանգատներ են ներկայացվել Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ (որդիներ)[6]։ Անկարայի ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ։ Սիրում է ֆուտբոլ և լուսանկարչություն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/melih-gokcek-1948
  2. 2,0 2,1 2,2 http://www.worldbulletin.net/?aType=haber&ArticleID=123724
  3. 3,0 3,1 3,2 http://www.turkishweekly.net/news/159024/ruling-ak-party-announces-mayoral-candidates.html
  4. 4,0 4,1 4,2 http://www.aa.com.tr/en/world/256226--ruling-ak-party-announces-mayoral-candidates
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Melih Gökçek (1948 - .... )» (թուրքերեն). kimkimdir.gen.tr. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Melih Gökçek ( 20.10.1948)» (թուրքերեն). biyografi.net. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  7. the economist
  8. Ankarada Bu Sandıklara İtiraz Var Haberi ve Son Dakika Haberler Mynet
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիհ Գյոքչեք» հոդվածին։