Մեխակով Տիրամայրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի[1] |
տարի | մոտ 1475[2] |
բարձրություն | 62 սանտիմետր[3][1] |
լայնություն | 47,5 սանտիմետր[3] և 48,5 սանտիմետր[1] |
ուղղություն | Իտալական Վերածնունդ և Բարձր վերածնունդ[4] |
ժանր | հոգևոր արվեստ[5] և դիմապատկեր[5] |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Հին պինակոտեկ[1] |
հավաքածու | Բավարիայի պետական գեղանկարչական հավաքածու[1] և Հին պինակոտեկ |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/l/leonardo/01/6carnat2.html, https://www.wga.hu/html/l/leonardo/01/6carnat.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Madonna with clove by Leonardo da Vinci Վիքիպահեստում |
«Մեխակով Տիրամայրը» (իտալ.՝ Madonna del Garofano), իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկար, որը նա կերտել է 1478 թվականին։ Ըստ ամենայնի նկարը ստեղծվել է այն ժամանակ, երբ աշակերտում էր իր ուսուցչի՝ Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցում։ Կա նաև ուսուցչի կողմից զուգահեռ ստեղծված աշխատանքը, սակայն կոմպոզիցիայում և ոճում արդեն իսկ զգացվում է հանճարի ձեռագիրը։ Նկարն այսօր պահպանվում ու ցուցադրվում է Մյունխենի Հին պինակոտեկ թանգարանում[6]։
Աստվածամայրը պատկերված է գլուխը ազնվաբար վեր պահած դիրքով։ Նրա հագին հանդերձանքի բարդ հավաքածու է, որի գույները ներդաշնակորեն զուգակցվում են հետին պլանում երևացող շքեղ լեռնային տեսարանի հետ։ Դիմագծերը նկարիչը վրձնել է կատարյալ, ոչ մի դիմախաղ չկա, որն աղավաղի այդքան համաչափ դեմքը. միայն թեթևորեն նկատվում է ժպիտ շրթունքների հատվածում։ Լեոնարդո դա Վինչին թեթևակիորեն Մարիամ Աստվածածնի դեմքը պատել է ծխագույն մշուշապատ երանգավորում։ Այսպիսի տեխնոլոգիան, որը կոչվում է սֆումատո, Լեոնարդոն հասցնում է կատարելության. դիտողին թվում է, թե գլխավոր կերպարը հեռու և կտրված է գտնվում։
Ի հակադրություն հանգիստ ու վեհ Մարիամ Աստվածածնի, նորածին Հիսուսը պատկերված է էներգիայով լեցուն և շարժման մեջ։ Նա բառացիորեն դողում է, որպեսզի հասնի մոր ձեռքին այդքան կանացի ու վեհ կերպով բռնած կարմիր մեխակին։ Աջ ոտքով Քրիստոսը կռթնած է բարձին։ Ձախ ոտքը լարվածությունից վեր է բարձրացված
Այս նկարն անհայտությունից դուրս եկավ գերմանական Գյունցբուրգ քաղաքում տեղի ունեցած մի այրի կնոջ իրերի վաճառքի ժամանակ՝ 1889 թվականին։ Անգին նկարը գնեց մի գործարար գերմանական 22 մարկով։ Մի քանի ամիս անց նա վերավաճառեց նկարը Հին պինակոտեկին 800 մարկով, որպես Անդրեա դել Վերոկկիոյի աշխատանք։ Արագորեն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ, որ թանգարանը ձեռք է բերել Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկարը, որն այդ ժամանակ գնահատվեց 8000 մարկ։ Նկարի իսկության մասին թանգարանի հոգաբարձուներից Ջորջո Վազարին իր գրքում գրում է.
Կոնոսիերների մեծամասնությունը, ով այցելել է Մյունխեն դիտելու Լեոնարդոյի վաղ տարիքում արված մինչ այդ անհայտ գործը, առանձնապես չհիացան։ Նրանք փաստեցին, որ նկարը ընդամենը անհայտացած բնօրինակի կրկնօրինակ է համարվում։ Ավելի ուշ ուշադրություն դարձրին Լուվրում պահպանվող Լեոնարդոյի գրաֆիկական աշխատանքներին, որտեղ կար մի կնոջ գլխի ուրվագիծ։ Այն ըստ երևույթին կապ ուներ «Մեխակով Տիրամոր» աշխատանքի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակով Տիրամայրը (նկար, դա Վինչի)» հոդվածին։ |