Մեհմեթ Քուրթուլուշ թուրքերեն՝ Mehmet Kurtuluş | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1972[1][2] (52 տարեկան) |
Ծննդավայր | Ուշաք, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա և Գերմանիա |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Désirée Nosbusch? |
mehmetkurtulus.com | |
Մեհմեթ Քուրթուլուշ (թուրքերեն՝ Mehmet Kurtuluş, ապրիլի 27, 1972[1][2], Ուշաք, Թուրքիա), ծագումով թուրք գերմանացի դերասան։ Առավել հայտնի է գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի հետ աշխատանքով։
Մեհմեթ Քուրթուլուշը ծնվել է Ուշաքում, Թուրքիա։ 18 ամսականում տեղափոխվել է Գերմանիա, որտեղ մեծացել է իր եղբոր՝ Թեքին Քուրթուլուշի հետ Ստորին Սաքսոնիա նահանգի Զալցգիթեր քաղաքում[3]։
Մի քանի հեռուստատեսային շոուների սերիաներում կատարել է երկրորդական դերեր և շարունակել աշխատել թատրոնում, մինչև իր դեբյուտը մեծ էկրանին, որտեղ մարմնավորել է երիտասարդ թուրք տղա Գաբրիելի դերը Ֆաթիհ Աքընի «Կարճ և անցավ» (Kurz und schmerzlos) ֆիլմում։ Այս բեկումից հետո նա հայտնվել է Ռոնալդ Սուսո Ռիխերդի «Թունելը» հաջողված հեռուստատեսային մինի֊սերիալում, որտեղ խաղացել է Հեինո Ֆրենչի և Նիքոլեթ Կրեբիթզի հետ։ Ռեժիսոր Դորիս Դոորիին ընտրել է նրան իր «Մերկ» սիրային կատակերգության համար։ Քուրթուլուշը վերադառնում է աշխատելու հեռուստատեսությում՝ «Սերը Սայգոնում» (Eine Liebe in Saigon) սիրային ֆիլմում՝ խաղալով լյուքսեմբուրգցի դերասանուհի Դեզիրե Նոզբուշի հետ (որն իր նշանածն էր[4])։
Քուրթուլուշը կատարել է գլխավոր խուզարկուի դեր գերմանական «Հանցագործության վայր» (Tatort) հեռուստասերիալի 6 սերիաներում[4][5]։ Դրանից հետո հայտարարել է, որ պետք է աշխատի միջազգային նախագծերում[6]։ 2014 թվականին Սեմյուել Լ. Ջեքսոնի և Ռեյ Սթիվենսոնի հետ նկարահանվել է բրիտանաֆիննական Մեծ խաղ ֆիլմում[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)