Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «blame-ի ճիշտ թարգմանություն»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Մեղադրանք անգլ.՝ Blame | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա և հասունացման պատմություն |
Թվական | ապրիլի 22, 2017[1], հունվարի 5, 2018[1] և հոկտեմբերի 18, 2018[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Քուին Շեփարդ |
Պրոդյուսեր | Քուին Շեփարդ |
Սցենարի հեղինակ | Քուին Շեփարդ |
Դերակատարներ | Քուին Շեփարդ, Քրիստ Մեսինա, Թեյթ Դոնովան, Trieste Kelly Dunn?, Nadia Alexander?, Sarah Mezzanotte?, Թեսա Ալբերթսոն, Geneva Carr? և Մարշա ԴեԲոնիս |
Մոնտաժ | Քուին Շեփարդ |
Տևողություն | 100 րոպե |
«Մեղք» (անգլ.՝ Blame), ամերիկյան անկախ ֆիլմ, Քուին Շեփարդի ռեժիսորական դեբյուտը։ Վերջինս խաղացել է նաև գլխավոր դերում[3]։ Ֆիլմը պատմում է ավագ դասարանի աշակերտուհու մասին, որը սիրահարվել էր դերասանական վարպետության իր ուսուցչին (նրա դերակատարն է Քրիս Մեսինան)[4]։
Քուին Շեպարդը ֆիլմի սյուժեն մշակել է մի քանի տարվա ընթացքում[5]։ Պրոդյուսերներն են Քուինն ու նրա մայրը՝ Լորին, նկարահանումները տևել են 19 օր[5]։
Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականին՝ «Tribeca» կինոփառատոնի ժամանակ, Նադյա Ալեքսանդերը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է ժյուրիի մրցանակի[6] :
Ընդհանուր առմամբ ֆիլմն ստացել է խառը և դրական արձագանքներ։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 80% վարկանիշ՝ հիմնված 25 գրախոսականների վրա[8]։ Metacritic կայքում ֆիլմն արժանացել է խառն արձագանքների (54 միավոր 100 հնարավորից)[9]։
New York Times օրաթերթից Գլեն Քեննին Շեպարդի ռեժիսորական դեբյուտն անվանել է թերի մշակված[10], իսկ միևնույն ժամանակ որպես The Hollywood Reporter ամսագրի գրախոսող նշել է, որ «ֆիլմը նկարահանված և մոնտաժված է նրբին կերպով»[11]։ Filmmaker Magazine-ից Ռենդի Ասթլը գրել է, որ «Մեղք» ֆիլմը «ժամանակակից ամերիկյան դեռահասների սուր և կտրուկ ուսումնասիրություն է».[12]:
|