Մեղուցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Եփրատ գետի ձախ կողմում, Երզնկա քաղաքից հարավ-արևելք, Տուժիկ լեռան ստորոտում։ Մեղուցիկը գավառի ամենամեծ հայաբնակ գյուղն էր։
Գյուղը պատկանել է Չարչարանաց վանքի թեմին։
Մեղուցիկի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
1872-1873 թվականներին ուներ 51 տուն հայ, 1895 թվականին՝ 300 տուն հայ և 50 տուն այլազգի, 1909 թվականին ուներ 185 ընտանիք հայ և 35 տուն այլազգի բնակիչ։
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։
Մեղուցիկն ուներ մատուռ և Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։
Գյուղն ուներ դպրոց և գրադարան[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 453)։ ![]() |