Մարթինի կարիերան սկսել է Կանադայում, որտեղ Մեյն ընդգրկվել է «The Young and the Useless» կատակերգական խմբի կազմում[7]։ 16 տարեկանում Մեյը դարձել է երբևիցե ամենաերիտասարդ արտիստ, ով առաջադրվել է Թիմ Սիմսի Sims Encouragement Fund Award-ի համար[9]։
Մարթինի աշխատանքը Կանադայում ներառել է նաև «Բարոնուհի ֆոն Սքեթչ շոու» կատակերգական սերիալի սցենարը[10]։ Մեյը երկու անգամ հաղթել է Canadian Screen Award մրցանակն այն աշխատանքի համար, որը նա կատարել է այս սերիալի թիմի հետ միասին[11]։
2011 թվականին Մարթինը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և այդ ժամանակից ի վեր շրջագայել է մի շարք շոուներով և մասնակցել Edinburgh Fringe փառատոնին[9]։ Մարթինի 2015 թվականի շոուն անվանվել է «Mae Martin:Us» (անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթին․ Մենք»)[5]։
Մեյը մասնակցել է բրիտանական հեռուստատեսության և ռադիոյի տարբեր ծրագրերին[9]։ Ռադիոյում Մարթինը ներկայացրել է «Mae Martin's Guide to 21st Century Sexuality»-ն (անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթինի դասը 21-րդ դառի սեռականությանը») BBC Radio 4-ով և մասնակցել նույն ռադիոկայանի «The Now Show»-ին (անգլ. թարգմանաբար՝ «Ներկայիս շոուն»)[12]։ 2018 թվականից ի վեր Մեյը դարձել է Radio 4-ի GrownUpLand փոդքասթի համահաղորդավարուհի, որը ստեղծվել է միլլենիալների համար[13]։ 2018 թվականի մայիսին Մեյը դեբյուտել է Նեթֆլիքսի հատուկ թողարկմանը, որը Աշխարհի կատակերգուների հավաքածուի մասն էր։
2020 թվականին Մեյը դարձել է Channel 4-ի և Նեթֆլիքսի «Լավ զգալ» (անգլ.՝ Feel Good) կատակերգական հեռուստասերիալի դերասանուհի և համահեղինակ[14]։
Մարթինի հայրը Ջեյմս Չաթոն է՝ նախկին մանկական դերասանն, ով հայտնվել է Փիթեր Բրուքի «Ճանճերի տիրակալ» ֆիլմում[15]։ Մեյը հանդիպել է ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց հետ, և ինքն իրեն բիսեքսուալ կամ լեսբուհի է համարում[16][17][18][19]։ Մեյը նախկինում կախվածություն է ունեցել թմրանյութերից և մի քանի անգամ հայնտվել է վերակենդանացման բաժնում[20]։ Նա այս պատմություններն օգտագործում է որպես իր ստենդ-ափների հիմք[20]։