![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ[1] |
տարի | 1887[1] |
բարձրություն | 38 սանտիմետր |
լայնություն | 46,8 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ[2] |
ժանր | նատյուրմորտ |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[1] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան[1] |
http://www.vggallery.com/painting/p_0605.htm, https://vangoghworldwide.org/artwork/F605 կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» (հոլ.՝ Een op zijn rug liggende krab), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1887 կամ 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 38 × 46,5 սմ։
Այսօր «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում[3] (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
«Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է նատյուրմորտ։ Վան Գոգի թանգարանն այս կտավը թվագրում է 1887 թվականի օգոստոս-սեպտեմբերին[3], սակայն որոշ աղբյուրներ էլ նշում են, որ այն ստեղծվել է 1889 թվականին[4]։
Այս նկարը ստեղծելիս Վինսենթը ոգեշնչվել է ճապոնական փորագրանկարներից։ Ինքն ու եղբայրը՝ Թեոն, այդպիսի փորագրություններ էին անում փայտի վրա։ Ըստ էության, նկարիչը ոգեշնչվել է ճապոնացի նկարիչ Կացուշիքա Հոքուսայից, որի նկարազարդումները Գոգը տեսել է «Le Japon Artistique» ամսագրում[5]։
Նկարիչը կարմրի վառ երանգներով է նկարել ծովախեցգետնին՝ կանաչ ֆոնին։
Բացի այս նկարից՝ Վինսենթ վան Գոգը նմանատիպ նատյուրմորտ էլի է նկարել՝ «Երկու ծովախեցգետին» անվանումով, որտեղ ծովախեցգետիններից մեկը կրկին մեջքի վրա է պառկած[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջքի վրա պառկած ծովախեցգետինը» հոդվածին։ |
|