Ծննդյան անուն | անգլ.՝ Mary Elizabeth Mapes |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1831[2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 21, 1905[4][2][5] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Evergreen Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան, մանկագիր, խմբագիր և բանաստեղծուհի |
Լեզու | անգլերեն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Արծաթե չմուշկները |
Պարգևներ | |
Զավակներ | James Mapes Dodge?[6] |
Mary Mapes Dodge Վիքիպահեստում |
Մերի Դոջ կամ Մարի Մափս Դոջ (անգլ.՝ Mary Mapes Dodge, հունվարի 26, 1831[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 21, 1905[4][2][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, մանկական գրքերի հեղինակ և խմբագիր։ Առավել հայտնի իր «Արծաթե չմուշկներ» կամ «Հանս Բրինկեր կամ արծաթե չմուշկներ» (Hans Brinker or the Silver Skates) բեսթսելլերով, որը գրել է 1865 թվականին և դարձել է դասական։
Մերի Էլիզաբեթ Մափսը ծնվել է Նյու Յորքում Սոֆիա Ֆուրմանի և դասախոս, քիմիկոս և գյուտարար Ջեմյս Ջեյ Մափսի ընտանիքում։ Նա որակյալ կրթություն է ստացել տնային ուսույցների միջոցով։ 1851 թվականին քսան տարեկանում Մերին ամուսնացել է փաստաբան Վիլյամ Դոջի հետ։ Ամուսնությունից հետո չորս տարվա ընթացքում նա ունեցել է երկու որդի՝ Ջեյմսին և Հարինգթոնին։ 1857 թվականին Վիլյամը ֆինանսական լուրջ դժվարություններ է ունեցել և 1858 թվականին լքել է ընտանիքը։ Վիլյամի անհետացումից մեկ ամիս անց նրա մարմինը գտել են խեղդամահ եղած, այդպիսով, Մերի Դոջն այրիացել է։
1859 թվականին Մերին սկսել է գրել և խմբագրել՝ աշխատելով հոր` Ջեմյս Ջեյ Մափսի հետ, որպեսզի հրատարակի երկու մասագիր` «Աշխատող ֆերմերը» (Working Farmer), և «Միացյալ Նահանգների ամսագիրը» (United States Journal): Մի քանի տարվա ընթացքում նա մեծ հաջողությունների է հասել՝ հրատարակելով նովելների ժողովածու, ինչպիսիք են 1864 թվականին «Իրվինգթոնյան պատմությունները» (The Irvington Stories), և նա վեպ գրելու հանձնարարություն է ստացել։ Եվ Մափս Դոջը գրել է «Հանս Բրինկեր» (Hans Brinker) վեպը։ Վեպը երիտասարդ Հանսի և իր քրոջ՝ Գրետելի մասին է, որոնցից ամեն մեկն իր նպատակներն ունի․ առաջինը` բուժել իր հայրիկին, երկրորդը` արծաթյա չմուշկներ շահել մրցույթում։ Գիրքը գրախանութին մեծ հաջողություն է բերել։
Հետագայում Դոջը դարձել է «Սիրտ և Տուն» (Hearth and Home) ամսագրի խմբագրի օգնական, որտեղ նրա խմբագրությամբ հրատարակվել է վիպասան Հարիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը» (La Case de l'oncle Tom) վեպը։ Մերին տարիներ շարունակ եղել է այդ ամսագրի «Տուն» (Maison) և «Երեխաներ» (Enfants) բաժինների պատասխանատուն։
Մերի Մափս Դոջը դարձել է անկախ հրատարակիչ՝ երեխաների համար ստեղծելով «Սուրբ Նիկոլա» (St. Nicholas Magazine) մանկական ամսագիրը, այսպիսով նա ուզում էր, որ ամսագիրը լինի ապաստան «օրվա դասերից հոգնած» դպրոցականների համար[7]։ Նա իր ամսագրում հրապարակել է այնպիսի հայտնի հեղինակների պատմություններ, ինչպիսիք են՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (Les Aventures de Tom Sawyer), Լուիսա Մեյ Էլքոթի «Բժիշկ Մարշի չորս դուստրերը» (Les Quatre Filles du docteur March), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» (L'Île au trésor): Աննախադեպ բան էր․ ամսագիրը «ինտերակտիվ» է եղել։ Մերի Մափս Դոջը զբաղվել է երեխաների՝ խմբագրությանն ուղարկված նամակներով և նրանց պատասխանել է ամսագրի «Խորհուրդներ» (Conseils) բաժնում, հրատարակել է նրանց գրածներն ու նկարները։ Ընթերցողները նաև հնարավորություն են ունեցել «Սուրբ Նիկոլասի լիգայի» (St. Nicholas' League) անդամ դառնալ, որը հովանավորում էր մրցույթներ և հաղթողներին պարգևատրում արծաթե և ոսկե կրծքանշաններով։ Մի Էսսեում Մերի Մափս Դոջը գրել է․
[Երեխաները] ցանկանում են իրենց սեփական ամսագրի հետ վարվել այնպես ինչպես իրենք են ուզում։ Նրանք ցանկանում են մի այնպիսի վայր մտնելու հնարավորություն ունենալ, որտեղ նրանք կարող են մուտք ու ելք ունենալ իրենց ցանկացած պահին, որտեղ նրանք ստիպված չեն ուշադրությունը կենտրոնացնել, ասել «այո տիկին, այո պարոն», մի խոսքով, մի այնպիսր վայր, որտեղ նրանք կարող են մի փոքր ապրել բոլորովին նոր՝ իրենց սեփական ազատ կյանքով...[8]
- Մերի Մափս Դոջ
Բնօրինակ տեքստ (անգլ.)
(Children) “want to have their own way over their own magazine. They want to enter the one place where they may come and go as they please, where they are not obliged to mind, or say ‘yes, ma’m’ and ‘yes, sir,’--where, in short, they can live a brand-new, free life of their own for a little while…” |
19-րդ դարի երկրորդ կեսին «Սուրբ Նիկոլա» (St. Nicholas) ամսագիրը դարձել է ամենահայտնի ամսագիրներից մեկը, հրատարակվել է 32 տարի և ունեցել է գրեթե 70,000 օրինակ տպաքանակ։ Այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը «Մեծն Գեթսբիի» ( Gatsby le Magnifique) ապագա հեղինակը, կամ Էլվին Բրուքս Ուայթ ով հետագայում մասնավորապես գրելու է` «Ստյուարտ Լիթլը» ( Stuart Little), իրենց երիտասարդ տարիքում եղել են ամսագրի ամդամ և Լիգայի աջակցությունն են արժանացել։ 1905 թվականին, Մերի Մափս Դոջի մահվանից հետո «Սուրբ Նիկոլա» (St. Nicholas) ամսագիրը շարունակել է հրատարակվել ընդհուպ միչև 1940-ական թվականները, բայց «կախարդանքն անհետացել է»[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Դոջ» հոդվածին։ |
|