Մերի Հարրիսոն | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | ապրիլի 3, 1858[1] |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 28, 1930[1] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ |
Թաղված | Քրաուն Հիլ Սեմեթերի[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Բենջամին Հարրիսոն |
Մայր | Caroline Harrison? |
Ամուսին | James Robert McKee? |
Զավակներ | Mary Lodge McKee?[1] և Benjamin Harrison McKee?[1] |
Մերի Հարրիսոն Մակեյ (անգլ.՝ Mary Harrison McKee, ապրիլի 3, 1858[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ - հոկտեմբերի 28, 1930[1], Ինդիանապոլիս, ԱՄՆ), Նախագահ Բենջամին Հարիսոնի և նրա կնոջ՝ Քերոլայն Հարիսոնի դուստրը։ Առաջին տիկնոջ պարտականությունները կատարել է մոր ծանր հիվանդությունից և մահվանից հետո[3]։
Ծնվել է Ինդիանայի նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։ 1884 թվականի նոյեմբերին ամուսնացել է Ջեյմս Ռոբերտ Մակեյի հետ, «General Electric»-ի հիմնադիրներից մեկը[4]։ Զույգը ունեցել էերկու երեխա ՝ Բենջամին Հարիսոն Մակեյը և Մերի Լոջջ Մակեյը[5]։
1892 թվականի հոկտեմբերին մոր մահից և հորը վերընտրվելուց հետո նա եղել է որպես Սպիտակ տան տիրուհի[3]։ Մերին փորձել է վերադառնալ Ինդիապոլիս՝ իր հոր մահից առաջ նրա հայրիկի կողքին լինելու համար, բայց նա կարողացել է ժամանել միայն նրա մահվանից մի քանի ժամ անց։
Մերի Հարիսոնը մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 28-ին Ինդիապոլիսում՝ 72 տարեկան հասակում։ Թաղված է Քրաուն-Հիլ գերեզմանոցում Ինդիանապոլիսում, Ինդիանա[5]։ Մերին վերջին առաջին տիկինն էր, ով նախագահի կինը չէր[3]։